Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 17.09.2017 - 04.10.2017

Վարչարարությամբ պատճառված վնասի հատուցումը որպես վարչական մարմինների խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդերի ծախսման նոր ուղղություն սահմանելու նպատակով ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին», «Ապրանքային նշանների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում, հնարավորություն կընձեռվի թեթևացնել ՀՀ պետական բյուջեի վրա չնախատեսված ծախսերի մասով ընկնող լրացուցիչ բեռը, միևնույն ժամանակ, Նախագծերի ընդունումը կնպաստի վարչական մարմինների վարչական կարգապահության բարձրացմանը:  
0 7015

The draft has been accepted

Discussed 11.09.2017 - 26.09.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:   Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:       Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո ՀՀ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներում, ինչպես նաև այլ օրենքներում կատարված փոփոխություններով պայմանավորված, ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելն է:
2 10767

The draft has been accepted

Discussed 01.09.2017 - 17.09.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է ՀՀ կառավարության 18.05.17թ. N 534-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրման ժամկետին համապատասխանեցմանը, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կազմակերպման արդյունավետության բարձացմանը:
0 8045

The draft has been accepted

Discussed 31.08.2017 - 26.09.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդումամբ կստեղծվի անհրաժեշտ իրա­վական հենք հան­րա­պետությունում սկսած 2019 թվականից լիար­ժեք ծրագրային բյու­ջետա­վոր­մանն անց­­նե­լու, դրանով իսկ ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ Սահ­մա­­նա­դրու­թյան դրույթների իրագործման համար առավել նպաս­տա­­վոր պայմաններ ստեղծելով պե­­­տական ծախսերի առաջնահեր­թու­թ­յուն­նե­րի սահմանման և պե­տա­կան ֆի­նան­սա­կան ռե­սուրս­ների օգտա­գործ­ման արդյունա­վե­տութ­յան բարձ­րաց­ման` այդ միջոցների հաս­ցեա­գր­վա­ծու­­թ­­յան, նպատակայնության, հրապա­րա­կայ­նու­­թյան, հաշվետվողակա­նու­թ­յան բա­­­­րե­լավ­ման շնոր­­հիվ: 
0 8896

The draft has been accepted

Discussed 17.08.2017 - 02.09.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Եկա­մուտ­ների և գույքի կրկնակի հար­կումը բացա­ռելու և հարկերի վճարումից խուսա­փելը կան­խելու մասին ՀՀ գործող միջազ­գային համա­ձայ­նագրերի որոշ դրույթներ կիրառելու նպա­տա­կով ռեզիդենտության փաստը այլընտրանքային տարբերակներով հիմնավորելու վերաբերյալ:
0 8299

The draft has been accepted

Discussed 10.08.2017 - 26.08.2017

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի նպատակն է ՀՀ պե­տա­կան ֆի­նանս­ների կա­ռա­վար­ման բնագավառում ծրագրա­յին բյուջետավորման սկզբունքների ամ­բող­ջա­կան ներդրման հա­մար անհրաժեշտ  իրավական հիմքերի ապահովումը: 
0 9586

The draft has been accepted

Discussed 28.07.2017 - 21.08.2017

«Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատելու հետ կապված հարաբերությունների կարգավորմանը:
0 7589

The draft has been accepted

Discussed 06.07.2017 - 07.08.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը` կարգավորելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին դրոշմանիշային վճարները ամբողջ ծավալով փոխանցելու և դրոշմանիշային վճարների պարտա­վո­րությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
0 8769

The draft has been accepted

Discussed 29.06.2017 - 15.07.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 263-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր է կատարել Որոշման պահանջները և «Դարդան» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ կնքել պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր:
0 7480