Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 22.08.2023 - 07.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծով նախատեսվում է բացառություն՝ սպառողի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում բաշխողի կողմից սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքից, երբ վերջինիս և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, որի պարագայում կապահովվի տվյալ տարածքում որևէ հիմքով բնակվող անձի կենսական նշանակություն ունեցող ծառայության մատակարարումը: Միաժամանակ, վերոնշյալ իրավակարգավորման կիրառման հնարավորությունն ու վերոնշյալ անձի օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև բաշխողի պարտավորությունը՝ էլեկտրամատակարարման դադարեցման վերոնշյալ պահանջների դեպքում ծանուցելու նաև համապատասխան  տարածքում փաստացի բնակվող, բայց սպառող չհանդիսացող անձին՝ վերջինիս վերաբերյալ բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում:  
0 1402

Discussed 21.08.2023 - 05.09.2023

«Մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝1) մաքսային մարմնի և համապատասխան պետական մարմնի միջև տեղեկությունների փոխանակման դրույթները՝ մասնագետների կամ փորձագետների ներգրավման նպատակով․2) մաքսային մարմինների կողմից համապատասխան որոշման կայացմանն առնչվող դրույթները և որոշման մեջ պարունակվող տեղեկությունները։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մաքսային հսկողության իրականացման ընթացքում այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավմանն առնչվող գործընթացները։
0 1214

Discussed 14.08.2023 - 04.09.2023

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 111-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով: Աշխատանքային գործընթացում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք գրեթե անհնարին են դարձրել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու հայտերի բավարարումը:
0 1651

Discussed 14.08.2023 - 29.08.2023

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել վերամշակման մաքսային ընթացակարգերի շրջանակներում ապրանքների հաշվառման դրույթները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝1) հայտարարատուների կողմից ապրանքների հաշվառման վարման ընդհանուր դրույթները.2) մաքսային մարմնի վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևերը:
0 1433

Under development

Discussed 10.08.2023 - 25.08.2023

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու գործընթացն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ազգային մարմնի գործառույթների և պարտավորությունների կարգավորման անհրաժեշտությունից: ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, որը համաձայն կանոնադրության աջակցություն է տրամադրում հայկական կինոնախագծերի արտադրությանը և տարածմանը, նպաստում է միջազգային համագործակցությանը, պահպանում, թվայնացնում և վերականգնում է հայկական կինոժառանգությունը, կազմակերպում է տարաբնույթ ոլորտային միջոցառումներ և իրականացնում է մի շարք այլ վարչարարական աշխատանքներ: Միաժամանակ ոլորտի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործառույթներ դեռևս նպատակների և նախագծերի փուլում են, և «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Ազգային մարմին հիմնադրամը հնարավորություն կստեղծի ոլորտի զարգացման համար գեներացնել հավելյալ միջոցներ, ինչպես նաև իրականացնել ոլորտի համակարգմանը ուղղված համակարգումներ: Հիմնադրամի կազմակերպական ձևաչափով պետք է գործի հոգաբարձուների խորհուրդ և սույն կարգով սահմանվում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները: Սույն կարգի կիրարկման նպատակն է սահմանել ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
0 1738

Discussed 10.08.2023 - 25.08.2023

ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձման գործընթացը։
0 1225

Discussed 09.08.2023 - 24.08.2023

««Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Նախագծով նախատեսվում է սահմանել «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակրգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման հետ կապված հարաբերությունները։  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից արտադրված ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային վճարների հաշվարկման և առանձին մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման համար կանոնակարգել ապրանքների՝ մաքսային մարմինների կողմից նույնականացման գործընթացը։
0 1157

Discussed 09.08.2023 - 24.08.2023

«Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման դեպքերը․ 2) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման ժամկետները․ 3) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման և ստուգման արդյունքների վերաբերյալ անձին ծանուցելու կարգը։ Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված դեպքերում կապահովվի մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման՝ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը։
0 1255

Discussed 08.08.2023 - 23.08.2023

ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ՎԱՅՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծով նախատեսվում է սահմանել ժամանման վայրում ապրանքները ժամանակավոր պահպանության հանձնելու դեպքում ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանության վայր, ինչպես նաև ժամանակավոր պահպանության ահանձնված ապրանքների համար ժամանակավոր պահպանության վայրի փոփոխության դեպքում այդպիսի ապրանքների՝ ժամանակավոր պահպանության նոր վայրի փոխադրման հետ կապված հարաբերությունները։  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխան կատեգորիաների անձանց կողմից տեղափոխվող ապրանքների, ինչպես նաև սահմանված դեպքերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ ունեցող ապրանքների փոխադրման գործընթացը դեպի ժամանակավոր պահպանության վայրեր կազմակերպել պարզեցված կարգով։
0 1153