Drafts

In the title
Draft development authority
Type
18.03.2024 02.04.2024
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր մոդելի ներդրման գործընթացին զուգընթաց վերանայվում է կառավարման խորհուրդների ձևավորման կարգը՝ արդյունավետ կառավարման, խորհուրդների անդամների մասնակցայնության, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ապահովման,  դաստիարակության գործառույթի պատշաճ իրականացման համար ծնողներին կրթական գործընթացում ներգրավելու նպատակով։ Կառավարման խորհուրդների խոշորացումը  էականորեն կապված է համայնքների խոշորացման, ինչպես նաև կրթական կլաստերների, կրթահամալիրների ստեղծման  գործընթացի հետ։  Ակնկալվում է արդյունքում առավել հստակեցնել միասնական խորհուրդների ձևավորման գործընթացը և գործունեության ընթացակարգը:
1 476

Under development

Discussed 05.03.2024 - 20.03.2024

"ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ։ Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը:
3 1027
22.02.2024 30.04.2024
Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ) Տեխնիկական Առաջադրանք ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է ներդնել Կառավարության Ֆինանսների Կառավարման Տեղեկատվական Համակարգ (ԿՖԿՏՀ): Ծրագրի իրագործման և ներդրման կարևորագույն նպատակն է վերջնական օգտագործողի համար ստեղծել այնպիսի աշխատանքային գործիք, որը կհամապատասխանի պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին և կնպաստի՝ ● արդյունավետ որոշումների կայացմանը` ռազմավարական և ամենօրյա մակարդակներում, ● պատշաճ վերահսկողության ապահովմանը, ● հաշվետվողականության որակի բարձրացմանը։
0 483

Discussed 02.02.2024 - 17.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 106.4 կետի միջոցառման կատարման շրջանակում նախատեսվում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման ընթացակարգերը սահմանող իրավական ակտի նախագծի մշակում։ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում կատարվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ, մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել  <<ստորերկրյա խոռոչներ>> հասկացությունը, ինչպես նաև դրանց կառավարման հասկացությունը։ Փոփոխությունների արդյունքում կսահմանվի լիազորող նորմ՝ Կառավարությանը կվերապահվի իրավասություն՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման և դիտանցման կարգ սահմանելու համար։
2 892

Under development

Discussed 11.01.2024 - 27.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագոր­ծակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգա­մանքներով: Ազգային մարմնի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հեռար­ձակման, միջազգային հեղինակային կինոփառատոների հետ կապերի խորացման և կինոլորտի միջազգային կազմակերպությունների անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման խնդիրներով։ «Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։
20 1395

Under development

Discussed 06.12.2023 - 21.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Իրականացման նպատակն է՝  Ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանում, Աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են հետևյալ կետերին․ Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և կիրառվող իրավաբանական անձանց շրջանակը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով ազդագիր թողարկողների համար Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պարտադիրության պահանջի սահմանում միջազգային լայն ճանաչում ունեցող «հետևիր կամ բացատրիր» սկզբունքի համաձայն, 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պահանջի նախատեսում։
0 1197

Discussed 08.11.2023 - 23.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Գործող կարգում առկա կարգավորումներ կան, որոնք հակասում են ոլորտային բարեփոխումներին, առաջացնում են հակասություններ, տարընկալումներ՝ իրավական ակտի կարգավորման առարկա գործողությունների իրականացման ընթացքում: Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ որոշման մեջ փոփոխության անհրաժեշտություն է առաջացել:  Անհրաժեշտություն է առաջացել նաև դրույթներ սահմանելու մասնագիտացված դպրոցների կանոնադրության կարգավորումներում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք որևէ իրավական ակտով սահմանված չեն: Նախագծով սահմանվում է նաև «Հայաստանի Հանրապետության հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրությունը: Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը:
2 946

Discussed 01.11.2023 - 19.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ծառայությունն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշուման N 2 հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում:
1 1170

Discussed 25.09.2023 - 10.10.2023

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտում 2024-2026 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:
0 2017