18.02.2021 06.03.2021 OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1491-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, հաստատվում է վերջինիս կանոնադրությունը և անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն որոշումը։ 0 0 0 174
12.02.2021 27.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծերի ընդունումը բխում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն), գործող անհատական կազմում անհրաժեշտ փոփոխություններով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից: 0 0 0 213
Discussed 17.11.2020 - 03.12.2020 «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 1 0 28 1277
Discussed 21.06.2020 - 07.07.2020 «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության որոշման սույն նախագծով նախատեսվում են իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ, որոնք փոխկապակցված են «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ամրագրված դրույթների հետ: 7 5 7 2564
Discussed 24.12.2019 - 17.01.2020 «Ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծը նախապատրաստվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կատարումն ապահովելու նպատակով, որոնց համաձայն ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության դրոշը և զինանշանը հաստատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, մինչդեռ, ներկայումս ՀՀ ոստիկանության դրոշը հաստատված է ՀՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի ՆՀ-1080 հրամանագրով, իսկ խորհրդանիշ համարվող զինանշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 88-Ն որոշմամբ: Ուստի՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, անհրաժեշտ է նշված հարաբերությունները կարգավորել ՀՀ վարչապետի որոշմամբ: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը: 3 1 0 1878
Discussed 05.11.2019 - 20.11.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական բարեփոխումների համատեքստում կարևորում են ակադեմիական ինքնավարության, այն է՝ կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացման կարևորությունը: Նշված նախապայմանների ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի: 2 0 0 2980
Discussed 23.01.2019 - 14.02.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կանոնադրության մեջ լրացումներ կատարելու, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ նախապատրաստական կրթություն կազմակերպելու իրավունք սահմանելու նպատակն է կոնսերվատորիային տրամադրել հնարավորություն նախապատրաստել ապագա ուսանողներ, աջակցել ներբուհական ընդունելությանը, ինչպես նաև դրանից ստանալ եկամուտներ, որոնք կօգտագործվեն կոնսերվատորիայի նպատակների իրականացման համար։ 6 2 0 3207
The draft has been accepted Discussed 09.01.2019 - 24.01.2019 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 727-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 727-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1552-Լ որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու նպատակով, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» N 624-Լ որոշման N 1 հավելվածը լրացվել է նոր 11.1-ին կետով: 2 0 0 3372
Discussed 09.08.2018 - 25.08.2018 «ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10–ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՔՊ ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կանոնակարգումն է: 4 1 0 3259