Discussed 09.09.2020 - 26.09.2020 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով առաջարկվում է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-6-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2022 թվականի հունվարի 1, որպեսզի ապահովվի շինության նախագծի՝ էլեկտրոնային տարբերակով ներկայացումը Կադաստրի կոմիտե: 3 2 0 1228
Discussed 01.09.2020 - 16.09.2020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները: 7 2 2 1666
Discussed 07.08.2020 - 22.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի ներկայացման, համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների մշակման, տեխնիկական առաջադրանքի կազմման միջոցառումների կատարման համար նախատեսված ժամկետների փոփոխությամբ: 2 4 1 1139
Discussed 11.05.2020 - 26.05.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի տեղեկատվական ռեսուրսների ամբողջականության ապահովմամբ։ 10 0 0 1771
Discussed 15.04.2020 - 30.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման հանգամանքով: 2 0 0 2036
Discussed 26.02.2020 - 14.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը, համաձայն որի անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվելու անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: 2021 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ՝ «Անշարժ գույքի հարկը» բաժնի ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրակումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ և ներկայումս տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ամփոփ տեղեկությունների և տեղեկությունների գործող վեց ձևերը փոխարինել երեք ձևերով: 1 3 0 1983
Discussed 02.12.2019 - 17.12.2019 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 331-րդ կետով նախատեսվում առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում: Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում: 9 3 2 3552
Discussed 21.05.2019 - 05.06.2019 «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բանակի փողոց, 8 հիվանդանոցային համալիր հասցեում գտնվող շենքի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական մասնաշենքը և 0.33 հա հողամասը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին ամրացնելու հանգամանքով: 1 1 0 2765
Discussed 21.05.2019 - 05.06.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների պահանջների կատարմամբ: 3 0 0 2431