Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 29.08.2018 - 13.09.2018

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 6893

Under development

Discussed 28.11.2017 - 18.12.2017

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ:
1 9046

Under development

Discussed 16.06.2017 - 03.07.2017

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ     Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբևէ համակարգված քննարկման առարկա չի դարձել և ընդգրկված չի եղել իրավական բարեփոխումների ծրագրերում, այսինքն՝ ըստ էության, բացակայում էր այդ ոլորտի օրենսդրական կարգավորման որևէ ամփոփ հայեցակարգ, որը կկանխորոշեր հետագա օրենսդրական զարգացումները: Արդյունքում՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ անհարկի իրարամերժ ու հակասական փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաև ընդունվել են նոր օրենսդրական ակտեր, որոնք հիմնականում առաջադրել են իրավիճակային լուծումներ, հընթացս էլ ավելի խրթին դարձնելով իրավակիրառ պրակտիկան։     Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է դեռևս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 6-ին կիրառության մեջ դրված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը: Այդ օրենսգիրքն իր հիմքում դրված հայեցակարգային տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ, համակարգային կառուցվածքով և տասնյակ այլ օրենքների հետ ունեցած անլուծելի հակասություններով, տասնամյակների ընթացքում կատարված բազում հաջողված և անհաջող փոփոխություններով, հնացած կամ գործնական կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, թերի և ոչ լիարժեք վարչական պատասխանատվության միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին:         Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով լուծվել են առնվազն հետևյալ սկզբունքային հարցերը՝         1.Օրենսգրքի նախագիծը համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներում վարչական իրավախախտման դեպքեր այլևս  նախատեսված չեն: Այսինքն, չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:         2. Օրենսգրքի նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի հետ կապված հարցերը կարգավորելիս, ընդհանուր առմամբ հիմնվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական վարույթի ընդհանուր սկզբունքների վրա՝ միաժամանակ հաշվի առնելով հատուկ վարույթների առանձնահատկությունները:         3. Օրենսգրքի նախագիծը էականորեն բարեփոխել է վարչական պատասխանատվության միջոցների շրջանակը: Կատարելագործվել են գործող օրենսգրքում արդեն իսկ սահմանված վարչական տույժերը, ինչպես նաև նախատեսվել են նոր վարչական տույժի տեսակներ:         4. Օրենսգիրքը մշակելիս  հաշվի է առնվել արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքը:          Օրենսգրքի նախագծի  առնչությամբ միջազգային փորձագետների կողմից 2016 թվականի հուլիսին տրվել է աննախադեպ բարձր գնահատական:
4 16873