Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 19.10.2018 - 04.11.2018

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի՝ 2017թ. սեպտեմբերի 26-27 կայացած 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով հայ-ղազախական խառը հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել փոփոխություններ կատարել 2006 թվականի նոյեմբերի 6-ի՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում, ինչն ամրագրվել է միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրության 10-րդ կետում: Փոփոխությունների կատարումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) շրջանակներում երկու պետությունների ստանձնած պարտավորություներով: Մասնավորապես, 2014թ. մայիսի 29-ի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 24-րդ հավելվածը սահմանում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից մյուս անդամ պետությունների տարածքներ իրականացվող և դեպի անդամ պետություններ այլ անդամ պետությունների տարածքներով տարացմամբ իրականացվող բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվելու են առանց թույլտվություն ստանալու անհրաժեշտության: Վերոգրյալի հիման վրա համաձայնագրում փոփոխությունների կատարումը կդյուրացնի երկու պետությունների միջև միջազգային բեռնափոխադրումների գործընթացը, կնպաստի բեռնափոխադրումների իրականացման ժամանակի և ծախսերի կրճատմանը:
0 6452

The draft has been accepted

Discussed 20.09.2018 - 07.10.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300  հատվածում ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ:
0 6652

The draft has been accepted

Discussed 30.08.2018 - 16.09.2018

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կոնցեսոին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում
0 6963

The draft has been accepted

Discussed 15.06.2018 - 01.07.2018

<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> ՀՀ պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> և <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրերի գնման մրցույթների արդյունքում առաջացել է շուրջ 1,3 մլրդ դրամի տնտեսում, որն ամբողջությամբ անհրաժեշտ է ուղղել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք այլ օբյեկտների շինարարական աշխատանքներին: 
0 6898

The draft has been accepted

Discussed 12.03.2018 - 29.03.2018

<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498.137.2 հազար դրամ, <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրով՝ 81,527.2 հազար դրամ:  <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ կառավարությանը նախատեսվել է 5,880,335.3 հազար դրամ: Նկատի ունենալով, որ ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և այն, որ 2018 թվականին իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտություն  է առաջացել իրականացնելու վերաբաշխում՝  5,880,335.3 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունից ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
0 7314

The project has not been accepted

Discussed 05.02.2018 - 25.02.2018

ՀՀ ճանապարհային ռազմավարություն ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհների ֆինանսավորման նպատակով հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմամբ: Ներկայումս առաջնային է ներդրումների իրականացումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում: Համագործակցելով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման, կատարելագործման և հետագա  զարգացման համար: Ներկայումս հասունացել է ամբողջական միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որով բնորոշվում են ոլորտի պետական հսկողության զարգացման, տեխնիկական կարգավորման և նոր տեխնոլոգիաների շուկայի զարգացման կանոնները՝ որպես միասնական ծրագրային համալիրի բաղկացուցիչ մասեր։          Ռազմավարության հիմնական նպատակը՝ ընդհանուր գնահատականներով՝ նվազագույն առկա ծախսումներով (ՀՀ պետական բյուջեից և արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումներով) ճանապարհների բարելավման առավելագույն արդյունքի ստացումն է, որի համար անհրաժեշտ է նախ գնահատել ճանապարհային ցանցի առկա իրավիճակը, վերջին տարիների զարգացման միտումները և ներդրումների ծավալները: Ռազմավարությունն ուղղված է 2018-2023թթ ճանապարհային ոլորտի զարգացմանը:
0 7863