Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

04.02.2026 19.02.2026
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու անհրաժեշտությունը առաջացել է  2024 թ․ մայիս 22-ին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի  (այսուհետև՝ ՄԿՈՒ օրենք) դրույթների ներդման և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում նկատելի դարձած, շահառուների բարձրացրած խնդիրները,  ինչպես նաև կրթության ոլորտի ֆինանսավորման քաղաքականության մոտեցումները ամրագրելու  նպատակով։ Օրենքի ընդունմամբ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հիմնավորապես վերանայվելու և մշակվելու էին էականոր նոր ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում էին ոչ միայն իրավահարաբերություններին և կառուցակարգերին, այլ կրթության կազմակերպմանն ու մեթոդաբանությանը։ Դրանով պայմանավորված մեծ էր փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունն ու փոխլրացումը, որը ընդգրկում էր մինչ այդ գործող հարաբերությունների ու մեթոդների ամբողջ ծավալի անցումը ապահովելու խնդիրը։
Մնաց {days} օր
0 275

03.02.2026 18.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման, մասնավորապես՝ ընդունելության գործող կարգի որոշ (հիմնականում տեխնիկական բնույթի) դրույթների վերանայման անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
0 300

03.02.2026 18.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել բժշկական օգնության և սպասարկման շտապ և անհետաձգելի բժշկական օգնության տեսակով բժշկական կազմակերպությունից դուրս պայամնում գործունեության իրականացման համար նոր` Մոտոմիավորի գործունեության իրականացման պայմանները և պահանջները: Մոտոմիավորների ներդրումը հնարավորություն է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը աշխատել ավելի արագ, ճկուն և արդյունավետ։ Քաղաքային խիտ երթևեկության պայմաններում մոտոցիկլով շարժվող մասնագետը կարողանում է շրջանցել խցանումները, արագ հասնել հիվանդին և սկսել առաջին բուժական գործողությունները հենց այն պահին, երբ դրանց նշանակությունը առավել մեծ է։ Արձագանքման ժամանակի կրճատումը իրական ազդեցություն ունի ծանր դեպքերում՝ բարձրացնելով փրկվածության հավանականությունը։
Մնաց {days} օր
0 630

02.02.2026 20.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում կձևավորվի նոր կառուցված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման առավել տրամաբանական և փուլային մեխանիզմ, որի շնորհիվ գործնականում նվազագույնի կհասցվեն ավարտական ակտի հիման վրա գրանցման փուլում ի հայտ եկող տեխնիկական թերությունները և դրանց հետևանքով առաջացող կրկնակի վարչարարական գործողությունները։ Մասնավորապես՝ շինության 81 և ավելի ավարտվածության աստիճանի դեպքում կառուցապատողի իրավունքի պետական գրանցումը կհանգեցնի նրան, որ չափագրման նյութերում առկա խնդրահարույց հարցերը կբացահայտվեն վաղ փուլում, իսկ ավարտական ակտի տրամադրման փուլում ընդունող հանձնաժողովի ակտը փոփոխելու կամ փոխարինելու անհրաժեշտությունը գործնականում կվերանա։ Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող հստակեցմամբ կառուցվող շինության մասով անշարժ գույքի հարկով պարտավորության առաջացման պահը կսահմանվի հստակ և միատեսակ՝ պետական գրանցմանը հաջորդող երրորդ ամսվա 1-ից սկսած, ինչը կապահովի հարկային պարտավորությունների կանխատեսելիություն և միասնական մոտեցում։
Մնաց {days} օր
0 348

02.02.2026 18.02.2026
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագիծը միտված է գունավոր մետաղների, մասնավորապես՝ պղնձի վերամշակման արտադրական շղթայի նկատմամբ միասնական պետական մոտեցման ապահովմանը և բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի տեղական արտադրության խթանմանը։ Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ կետում պետական տուրքի կիրառման շրջանակում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7402 ծածկագրին դասվող պղնձե անոդները՝ որպես պղնձի խորքային վերամշակման կարևոր միջանկյալ օղակ։ Կարգավորումը կնպաստի արտադրական շղթայի ամբողջականությանը, տեղական վերամշակման խորացմանը, ներդրումների խթանմանը և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը՝ համահունչ ՀՀ Կառավարության 2021–2026 թթ. ծրագրին։
Մնաց {days} օր
0 337

02.02.2026 18.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման ընդունմամբ խնամատարությունը ներդրվելու է որպես տարեցին մատուցվող խնամքի նոր ձև, ապահովվելու են խնամատար ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու կարգավորումները։ Բացի այդ, խնամատար ընտանիքում խնամքի տրամադրումը կլուծի նաև այլ խնդիր՝ կապահովի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձանց զբաղվածությունը, քանի որ սույն որոշման կարգավորումների համաձայն՝ որպես խնամատար անձ կարող են հանդես գալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձինք։ Այսինքն, առաջարկվող խնամքի ձևի ներդրմամբ հնարավոր կլինի լուծել պետության առջև ծառացած երկու խնդիր՝ տարեցի խնամքի կազմակերպում ընտանիքում, ինչն առավելապես բխում է նրանց շահերից ու համարվում է միջազգայնորեն ընդունված լավագույն փորձ, և գործազուրկ անձի զբաղվածության ապահովում, քանի որ խնամատար անձը ստանալու է վարձատրություն իր մատուցած ծառայության համար:  
Մնաց {days} օր
0 223

02.02.2026 18.02.2026
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է ներկայիս ՊՈԱԿ-ը լուծարել, նախատեսելով, որ ՊՈԱԿ-ի լիազորությունները վերապահվելու են վերափոխված «Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամին։ Այդ նպատակով վերանայվելու է հիմնադրամի կանոնադրությամբ անվանումը, նպատակները, որոնք հաստատվելու են դատարանի որոշմամբ՝ համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի։ Վերափոխված հիմնադրամը կպահպանի ինստիտուտի գիտական, հետազոտական և վերլուծական ներուժը, սակայն կգործի անկախ կառավարման և ֆինանսավորման սկզբունքով։  
Մնաց {days} օր
0 299

02.02.2026 17.02.2026
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքեր նախատեսելու դեպքում ճարտարապետական լուծումները պետք է ներառեն բնակարանների ներքին հարդարման պարտադիր պահանջներ՝  պատուհանների, պատուհանագոգերի, բնակարանների մուտքի և միջսենյակային դռների տեղադրման, միջնապատերի (միջնորմների) հարաչափերի, տեղադիրքի, դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութերի, գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) հարդարման, ծեփամածիկով հարթեցման, հղկման, դրանց հանգույցների, հատակի հարթեցնող շերտերի իրականացման, դրանց հանգույցների, առաստաղի իրականացման, դրա հանգույցների, հարթեցման և համապատասխան հարդարման նյութերով երեսպատման, բաց պատշգամբների պատերի և հատակի վերջնական հարդարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, կապի ներքին հաղորդակցուղիների (խողովակաշարի/մալուխի) բնակարանի մուտքին մոտեցման և բնակարանի ներսում բաշխման, սպառման կետերի (ելքերի) նախատեսման աշխատանքների վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 219

02.02.2026 17.02.2026
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ         Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1186-Ն որոշմամբ, որում ներկայացված չեն երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգի վերաբերալ պահանջները։
Մնաց {days} օր
0 178
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: