Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

06.02.2026 27.02.2026
««ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Էներգետիկայի մասին օրենքում առաջարկվող լրացման արդյունքում կսահմանվի լիցենզիա ունեցող անձի (այսուհետ՝ անձ) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի և հիմնական գույքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից համապատասխան թույլտվություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին որոշում ընդունելու կարգավորում: 
Մնաց {days} օր
0 314

06.02.2026 22.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կոր­­ցրած ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման 1-ին կետով սահ­ման­ված թիվ 1 հավելվածի այն դրույթները, որոնցով ման­կա­կան գրականության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրականության օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատվելու համար պահանջվում է Նախարարության կողմից տրամադրված երաշ­խա­վորություն։
Մնաց {days} օր
0 586

05.02.2026 20.02.2026
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1150-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելված N 4-ի 2-րդ կետի կատարումը։ Փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները կսահմանվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով։
Մնաց {days} օր
0 299

05.02.2026 20.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի համապատասխանության գնահատումը՝ առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, ինչպես նաև չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի, կբացառվեն անհարկի սահմանափակումները և կապահովվի առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցում։
Մնաց {days} օր
0 275

05.02.2026 26.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծի և հարակից նախագծի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի Կառավարության որոշմամբ սահմանել Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման, ինչպես նաև ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմաերպություններին ներկայացվող պահանջները և ստուգումների իրականացման կարգը։   Այս բոլոր գործընթացները ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը։
Մնաց {days} օր
0 324

04.02.2026 21.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի № 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրականացված կրթական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի տարբեր օղակներում ներդրվել և գործարկվում են կրթական ծրագրերի մշակման, երաշխավորման, հաստատման և իրականացման հստակ սահմանված և փոխկապակցված ընթացակարգեր։ Ներկայումս հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում են ոլորտային առանձնահատկություններին համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են կրթական ծրագրերի բովանդակությանը, ձևաչափին, վերջնարդյունքներին և իրականացման մեխանիզմներին վերաբերող հարաբերությունները։ Մասնավորապես՝ · արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների արտադպրոցական ծրագրերի երաշխավորման և ծրագրային ձևաչափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանով, · հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 09-Ն հրամանով։ Վերոգրյալի համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները կորցրել են իրենց գործնական նշանակությունը և չեն համապատասխանում կրթության ոլորտում գործող արդի քաղաքականությանը և կարգավորման տրամաբանությանը։ Չնայած գործող կարգերի վերաբերյալ իրականացվող շարունակական իրազեկմանը, փաստացի արձանագրվում են դեպքեր, երբ կրթական ծրագրերի ներկայացման ընթացքում շարունակվում է հղում կատարվել ուժը կորցրած կամ գործառույթը կորցրած նորմատիվ իրավական ակտերին, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և բարդացնում վարչարարական գործընթացները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշումը՝ ապահովելով նորմատիվ դաշտի ամբողջականությունը, հստակությունը և համահունչ լինելը գործող իրավական կարգավորումներին։      
Մնաց {days} օր
0 339

04.02.2026 21.02.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1367-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական աջակցության իրավունքի լիարժեք իրացումը՝ ապահովելով ՀՀ-ի՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների և ռեաբիլիտացիայի իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի թիվ 3 Ընդհանուր մեկնաբանության պահանջների կատարումը։
Մնաց {days} օր
0 333

04.02.2026 19.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի  զարգացման ռազմավարական  ծրագիրը  և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման հավելված 2-ի 13.6.1. կետով սահմանված պահանջներից և ՀՀՇՆ 30-01-2023 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծը, որով վերանայվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածN 2 «Գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևը» աղյուսակով սահմանված մի շարք կառուցապատման չափորոշիչների առավելագույն կամ նվազագույն ցուցանիշները պահանջները՝ համապատասխանեցնելով «Քաղաքաշինության մասին օրենքին և գործող նորմերին, սահմանվել են անցումային դրույթներ:
Մնաց {days} օր
0 295

04.02.2026 19.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 209
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: