Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Defense

Drafts

Draft development authority
Type
In the title

17.02.2026 04.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳIԾ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, ոչ ռազմական նշանակության ապրանքների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանք Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ծառայությունների գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները, այդ գործընթացին մասնակցող անձանց գործողությունների շրջանակը:  
Մնաց {days} օր
0 154

17.02.2026 04.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորիչ դրույթներ՝ բնակարանային հաշ­վառման ընդգրկված հաշմանդամություն ունեցող անձի մահվան դեպքում վերջինիս ընտանիքը բնակարանային հաշվառման հերթում գտնվելու իրավունքը պահպանելու վերա­բերյալ:
Մնաց {days} օր
0 77

17.02.2026 04.03.2026
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառա¬յողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառա¬յողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարա¬նային ապա¬հով¬ման պետական աջակցու¬թյան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ        Նախագծով նախատեսվում է շահառուների բնակարանային ապահովումն իրականաց­նել հիփոթեքային վարկավորման միջոցով` ապահովելով բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունա­վետությունը:
Մնաց {days} օր
0 75

17.02.2026 04.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ ԶՈՒ զինծառայողների իրային միջոցներով ապահովման մի շարք չափաքանակներում կատարել իրային միջոցների օգտագործման ժամկետ­ների փոփո­խություններ, ինչպես նաև հիգիենայի պարագայի ավելացում:
Մնաց {days} օր
0 196

Discussed 21.01.2026 - 05.02.2026

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը: Նախագծով առաջարկվում է ծառայության առանձնահատկություններով պայ­մա­նա­­վոր­­­ված հավելումները համապատասխանեցնել ծառայողական խնդրի կարևորու­թյանն ու ծանրաբեռնվածությանը:
Մնաց {days} օր
0 833

Discussed 26.12.2025 - 10.01.2026

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:
Մնաց {days} օր
2 1075

Discussed 25.12.2025 - 10.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով ՀՀ կառավա­րու­թյան 2007թ. մարտի 7-ի N 384-Ն որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են օրենքի պահանջներին՝ դրանց տալով նաև հետադարձ ուժ, ինչպես նաև հստակեցվում են անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառա­յո­ղա­կան պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտ­պա­նու­թյան մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթա­պա­հության կամ հատուկ առաջադրանք կատա­րե­լու ժամանակ կամ հակառակորդի նա­խա­հարձակ գործողության հետևանքով զոհ­ված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները՝ հստակեցվող կարգավորման գործողությունը տարածելով միայն մինչև որոշման նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Մնաց {days} օր
0 1050

Discussed 17.12.2025 - 01.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1635-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում կատարել սրտաբանի փոփոխություն։
Մնաց {days} օր
0 1018

Discussed 17.12.2025 - 01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026թ. փետրվար ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Մնաց {days} օր
0 959
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: