Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Education, Science, Culture and Sport

Drafts

Draft development authority
Type
In the title

17.02.2026 04.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական  ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու հանգամանքից:
Մնաց {days} օր
0 86

17.02.2026 04.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի իրականացման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների և կրթահամալիրների կառավարման արդյունավետության բարձրացման, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների հստակեցման և արդիականացման, ինչպես նաև կրթական միջավայրի բարելավման, ներառականության ապահովման, անվտանգության չափանիշների պահպանման և համայնքային ծրագրերի արդյունավետ կազմակերպման պահանջներից:
Մնաց {days} օր
0 87

16.02.2026 03.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 252 տեղ, որից 207-ը առկա և 45-ը հեռակա: Նշված 252 տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 24-ը հայագիտությանը՝ 19 առկա և 5 հեռակա:
Մնաց {days} օր
0 151

12.02.2026 27.02.2026
«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների խորհրդի անդամներին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման միասնական ընթացակարգերը՝ ի կատարումն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ ՀՕ-250-Ն օրենքի պահանջների։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել պետական ՄՈՒՀ-երի կառավարման նոր՝ կորպորատիվ մոդելի գործնական իրականացումը, խորհրդի կազմի ձևավորման արժանիքահեն և թափանցիկ մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետությունը։ Կարգի ընդունմամբ կստեղծվի իրավական հստակ հիմք՝ ոլորտային փորձառությամբ, կառավարչական կարողություններով և ռազմավարական մտածողությամբ մասնագետներից կազմված անկախ և արդյունավետ խորհուրդներ ձևավորելու համար, ինչը կնպաստի քոլեջների ռազմավարական կառավարմանը, հաշվետվողականությանը և համակարգի որակական զարգացմանը։
Մնաց {days} օր
0 175

11.02.2026 26.02.2026
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով ամրագրված է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը` հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշների սահմանման վերաբերյալ։ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է դպրոցի սովորողների, մանկավարժական և վարչական աշխատողների, ինչպես նաև դպրոցում օրինական հիմքով գտնվող այլ անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և գույքի պաշտպանության անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
7 254

09.02.2026 25.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-ն որոշման մեջ նախատեսվող փոփոխության արդյունքում հնարավորություն կստեղծվի առավել մեծ թվով լավագույն մարզիկների ընդգրկել ազգային հավաքականների կազմերում:
Մնաց {days} օր
0 263

09.02.2026 25.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ: 
Մնաց {days} օր
0 235

04.02.2026 21.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի № 1496-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրականացված կրթական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգի տարբեր օղակներում ներդրվել և գործարկվում են կրթական ծրագրերի մշակման, երաշխավորման, հաստատման և իրականացման հստակ սահմանված և փոխկապակցված ընթացակարգեր։ Ներկայումս հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում են ոլորտային առանձնահատկություններին համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնք կարգավորում են կրթական ծրագրերի բովանդակությանը, ձևաչափին, վերջնարդյունքներին և իրականացման մեխանիզմներին վերաբերող հարաբերությունները։ Մասնավորապես՝ · արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների, այդ թվում՝ արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների արտադպրոցական ծրագրերի երաշխավորման և ծրագրային ձևաչափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանով, · հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 09-Ն հրամանով։ Վերոգրյալի համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները կորցրել են իրենց գործնական նշանակությունը և չեն համապատասխանում կրթության ոլորտում գործող արդի քաղաքականությանը և կարգավորման տրամաբանությանը։ Չնայած գործող կարգերի վերաբերյալ իրականացվող շարունակական իրազեկմանը, փաստացի արձանագրվում են դեպքեր, երբ կրթական ծրագրերի ներկայացման ընթացքում շարունակվում է հղում կատարվել ուժը կորցրած կամ գործառույթը կորցրած նորմատիվ իրավական ակտերին, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և բարդացնում վարչարարական գործընթացները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի № 1496-Ն որոշումը՝ ապահովելով նորմատիվ դաշտի ամբողջականությունը, հստակությունը և համահունչ լինելը գործող իրավական կարգավորումներին։      
Մնաց {days} օր
0 377

04.02.2026 19.02.2026
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու անհրաժեշտությունը առաջացել է  2024 թ․ մայիս 22-ին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի  (այսուհետև՝ ՄԿՈՒ օրենք) դրույթների ներդման և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքների ընթացքում նկատելի դարձած, շահառուների բարձրացրած խնդիրները,  ինչպես նաև կրթության ոլորտի ֆինանսավորման քաղաքականության մոտեցումները ամրագրելու  նպատակով։ Օրենքի ընդունմամբ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում հիմնավորապես վերանայվելու և մշակվելու էին էականոր նոր ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում էին ոչ միայն իրավահարաբերություններին և կառուցակարգերին, այլ կրթության կազմակերպմանն ու մեթոդաբանությանը։ Դրանով պայմանավորված մեծ էր փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունն ու փոխլրացումը, որը ընդգրկում էր մինչ այդ գործող հարաբերությունների ու մեթոդների ամբողջ ծավալի անցումը ապահովելու խնդիրը։
Մնաց {days} օր
0 329
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: