Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Labor and Social Affairs

Drafts

Draft development authority
Type
In the title

06.02.2026 23.02.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականում երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։
Մնաց {days} օր
0 116

02.02.2026 18.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն որոշման ընդունմամբ խնամատարությունը ներդրվելու է որպես տարեցին մատուցվող խնամքի նոր ձև, ապահովվելու են խնամատար ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու կարգավորումները։ Բացի այդ, խնամատար ընտանիքում խնամքի տրամադրումը կլուծի նաև այլ խնդիր՝ կապահովի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձանց զբաղվածությունը, քանի որ սույն որոշման կարգավորումների համաձայն՝ որպես խնամատար անձ կարող են հանդես գալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձինք։ Այսինքն, առաջարկվող խնամքի ձևի ներդրմամբ հնարավոր կլինի լուծել պետության առջև ծառացած երկու խնդիր՝ տարեցի խնամքի կազմակերպում ընտանիքում, ինչն առավելապես բխում է նրանց շահերից ու համարվում է միջազգայնորեն ընդունված լավագույն փորձ, և գործազուրկ անձի զբաղվածության ապահովում, քանի որ խնամատար անձը ստանալու է վարձատրություն իր մատուցած ծառայության համար:  
Մնաց {days} օր
0 199

02.02.2026 18.02.2026
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է ներկայիս ՊՈԱԿ-ը լուծարել, նախատեսելով, որ ՊՈԱԿ-ի լիազորությունները վերապահվելու են վերափոխված «Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամին։ Այդ նպատակով վերանայվելու է հիմնադրամի կանոնադրությամբ անվանումը, նպատակները, որոնք հաստատվելու են դատարանի որոշմամբ՝ համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի։ Վերափոխված հիմնադրամը կպահպանի ինստիտուտի գիտական, հետազոտական և վերլուծական ներուժը, սակայն կգործի անկախ կառավարման և ֆինանսավորման սկզբունքով։  
Մնաց {days} օր
0 267

Discussed 21.01.2026 - 05.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ կառավարության N 44 նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականից  և ուժի մեջ մտած՝ 17.12.2025 թվականի ՀՕ-482-Ն օրենքից: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է անապահովության նպաստը, ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարել բացառապես անկանխիկ եղանակով: Նախագծով նախատեսվում է նաև դիմում չներկայացրած անձանց համար 2026 թվականի ապրիլի 1-ից ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարումները շարունակել անկանխիկ եղանակով: 2026 թվականի ապրիլ ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով ստացող ընտանիքների համար բանկի ընտրությունը կիրականացվի ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով:
Մնաց {days} օր
2 304

Discussed 20.01.2026 - 04.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ «Պետական նպաստների մասին» օրենքով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն ավելացնել սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարող գումարների ցանկում: 
Մնաց {days} օր
0 292

Discussed 19.01.2026 - 03.02.2026

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների (այդ թվում նաև պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) անկանխիկ եղանակով վճարման մասով Կառավարությանը վերապահված լիազորությունների իրացումն է՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի և ուժի մեջ մտած՝  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-483-Ն և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքների։ Նախագծով նախատեսվում է նաև՝ · 01.04.2026 թվականից  կենսաթոշակը վճարել բացառապես անկանխիկ եղանակով։ · սահմանել 01.01.2026-31.03.2026 ժամանակահատվածում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի վճարման եղանակի փոփոխությունն ապահովող կարգավորումներ։
Մնաց {days} օր
2 437

Discussed 13.01.2026 - 29.01.2026

«Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը: Նախագծի ընդունումն անհրաժեշտ է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման, դրանց դեմ արդյունավետ պայքարի, ինչպես նաև տուժած անձանց պաշտպանության և վերականգնման ուղղությամբ պետական քաղաքականության համակարգված շարունակականությունն ապահովելու համար։
Մնաց {days} օր
10 607

Discussed 13.01.2026 - 29.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակումը, 2026 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար սահմանված կարգին համապատասխան:
Մնաց {days} օր
0 542

Discussed 09.01.2026 - 26.01.2026

«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1703-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 528
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: