Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 20.11.2020 - 05.12.2020

«Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգը ներկայացնում է հարկադիր կատարման մասնավոր համակարգի առավելություններն ու ներդրման անհրաժեշտությունը՝ հարկադիր կատարման արդյունավետությունն ու կատարողական գործողությունների պատշաճ որակն ապահովելու նպատակով: 
4 6464

Discussed 24.10.2020 - 15.11.2020

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա։ Նոր համակարգի ներքո ակնկալվում է ապահովել այնպիսի տվյալների մշակում, որոնք համադրելի են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության կարգավորումների ներքո մշակվող տվյալների հետ, ինչպես նաև ներդնել իրական շահառուների տվյալների արժանահավատության ապահովման նոր արդյունավետ մեխանիզմներ:
0 5063

Discussed 20.10.2020 - 05.11.2020

Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին  Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու,  պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծ
0 4350

Discussed 20.10.2020 - 05.11.2020

Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին  Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու,  պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծ
0 4265

Located in RA Government

Discussed 17.09.2020 - 02.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ կազմակերպելու և մրցույթի արդյունքները ամփոփելու կանոնները, ինչպես նաև հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվելիք հավատարմագրային պայմանագրի օրինակելի ձևը։
1 5263

The draft has been accepted

Discussed 17.09.2020 - 02.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա նախաձեռնված բռնագանձման վարույթի շրջանակներում ներկայացվող հայտարարագրի նմուշային ձևը, ինչպես նաև դրա լրացման կանոնները։
0 4976

Discussed 09.09.2020 - 29.09.2020

«Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում ուժը կորցրած ճանաչել դրույթները, որոնք վերաբերում են ֆինանսական կազմակերպությունների կողմից գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ խախտման փաստը հաստատվելու դեպքերում վերջիններիս տուժանքի ենթարկելու կարգավորումներին։ Ինչպես նաև,  «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին»  և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքների համապատասխան հոդվածներում «իրավունքներ» բառը լրացնել «սույն օրենքով նախատեսված իրավունքներ» բառերով, որի արդյունքում կհստակեցվի այն իրավունքների շրջանակը, որոնց չապահովման համար կազմակերպությունը կենթարկվի իրավական որոշակիությունից բխող տուժանքի։  Առաջարկվող նախագծերի ընդունման պարագայում կապահովվի բանկի, վարկային կազմակերպության, կրեդիտավորողի և այլոց համար նախատեսվող տուժանքի օրենքով հստակ սահմանված չափորոշիչներից բխելու և թույլ տված խախտմանը համաչափ լինելու հանգամանքը, ինչպես նաև կնպաստ դատարանների անհարկի ծանրաբեռնվածության նվազմանը:
5 5770

Discussed 03.09.2020 - 18.09.2020

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում հասարակական կազմակերպությունների շրջանակի վերանայում:
1 5119

Discussed 01.09.2020 - 16.09.2020

«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը, ինչպես նաև ապահովել արդեն իսկ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը: Նշյալ գործընթացում անհրաժեշտություն է առաջացել նախ և առաջ տարբերակել նախկինում կառուցված և հետագայում կառուցվելիք ինքնակամ շինությունների միջև: Մասնավորապես, նախատեսվում է այնպիսի կարգավորումներ, որի ուժով օրինականացման ենթակա չեն լինի այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են մշակված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո:
1 6180