Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.05.2021 - 11.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1699-Ն և 2021 թվականի փետրվարի 18-ի N 214-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը համայնքների ղեկավարներին պատվիրակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները վերացվել են: Այժմ Օրենքի համաձայն գործելու են քաղքացիական կացության սպասարկման կենտրոններ, որոնք Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ գործակալության բաժին կամ առանձին նստավայրեր են, որոնք իրականացնում են Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը: Ուստի՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1699 որոշումը և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավաման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը քաղաքացիական կացության գործակալության սպասարկման կենտրոնների գործառույթների իրականացումը պատվիրակել համայնքների ղեկավարիներին ենթակայությանը:
0 3314

Under development

Discussed 18.05.2021 - 03.06.2021

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունումը թույլ կտա նախատեսել արդյունավետ կարգավորումներ մրցույթների կազմակերպման և անցակացման համար ինչպես թափուր պաշտոնների համալրումը ողջամիտ ժամկետներում ապահովելու, այնպես էլ որակավորված և փորձառու անձանց համար պարզեցված ընթացակարգ սահմանելու միջոցով։
0 3166

Discussed 17.05.2021 - 01.06.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել 2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը և ապահովել ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ դրա կիրառումը:
0 11507

Under development

Discussed 14.05.2021 - 30.05.2021

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծով. սահմանվել է, որ ընտանեկան իրավահարաբերություններից բխող վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է. սահմանվել են առցանց հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ. վերանայվել է հաշտարաների որակավորման և վերապատրաստման ընթացակարգերը. որոշակի փոփոխություններ են նախատեսվել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը վերաբերող դրույթներում, որի նպատակն է բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունը:
14 6480

The draft has been accepted

Discussed 13.05.2021 - 28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով քննությունից կամ դատից մեղադրյալի խուսափելու կամ թաքնվելու դեպքում առաջարկվում է նախատեսել բացակա մեղադրյալի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու հնարավորություն:
0 6220

Discussed 10.05.2021 - 25.05.2021

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։
0 4880

Discussed 04.05.2021 - 19.05.2021

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում միջազգային փորձագետների ներգրավման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։
0 4863

Discussed 04.05.2021 - 19.05.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դիսպոզիցիան, հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը:    
3 5794

Discussed 29.04.2021 - 14.05.2021

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընունման անհրաժեշտությամբ։
5 4356