Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 28.07.2021 - 13.08.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԹԻՎ 941-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը:
0 2532

Discussed 20.07.2021 - 05.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի «ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 408-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունիսի 28-ին ուժի  մեջ է մտել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246-Ն օրենքը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու:
0 3639

Discussed 20.07.2021 - 04.08.2021

Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի № 493-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծ Սույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան արխիվ փոխանցելու կարգը սահմանելու մասին» № 493-Ն որոշումը:
0 3791

Discussed 13.07.2021 - 31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ պետական կազմակերպություն) գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի ընթացակարգը, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները:
9 4389

Discussed 07.07.2021 - 22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ԹԻՎ 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցած, նրան ազատությունից զրկած կամ նրա ազատությունն այլ կերպ սահմանափակած իրավասու մարմնի պաշտոնատար անձը վերջինիս պարզաբանում է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված՝ ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու իրավունքի մասին, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:
0 3019

Discussed 28.06.2021 - 13.07.2021

«Եվրասիական տնտեսական միության եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 11-րդ հոդվածի համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածը վերաշարադրվել է և նախատեսվել է դրույթ, որ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը: Հաշվի առնելով վերոգրյալը սույն Կառավարության որոշման նախագծով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը:
0 3193

Discussed 25.06.2021 - 10.07.2021

«Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ   Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհսատկեցվի «Հանրագերի մասին» օրենքով նախատեսված մի շարք գործողությունների իրականացման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով օրենով սահմանված ձևակերպումները։
0 4449

Discussed 25.06.2021 - 10.07.2021

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր  Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:
0 4107

Discussed 25.06.2021 - 10.07.2021

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Առաջարկվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի «այլ անձանց շահերից ելնելով,» բառերից հետո լրացնել «որոնք դրսևորվել են հաշվեկշռում առկա կամ սեփականության իրավունքով պատկանող գույքի դիտավորյալ ոչնչացմամբ, վնասմամբ, ակնհայտ անշահավետ, կեղծ, շինծու գործարքներ կնքելով, ակնհայտ անհիմն նվիրատվությամբ, պահանջի ակնհայտ անհիմն ներմամբ, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջմամբ,  գույքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառելով, ծառայությունը կամ աշխատանքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցելով, ուրիշի պարտքը սեփականը դարձնելով, միջոցները ոչ նպատակային օգտագործելով, ակտիվների նվազեցմամբ,» բառերը:
0 3005