Drafts

In the title
Draft development authority
Type
22.03.2024 06.04.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N1269-Ն որոշումը, քանի որ վերջինիս համար որպես լիազորող նորմ հանդիսացող ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով ՀՀ կառավարության կողմից անհուսալի համարվող հարկային պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու դրույթ առկա չէ։
0 576
22.03.2024 06.04.2024
ՍԿՍՆԱԿ ԵՎ ՓՈՔՐ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է համապարփակ աջակցություն սահմանել ՓՄՁ սուբյեկտների համար՝ ձեռնարկատիրական զարգացման դասընթացների մասնակցության վճարի փոխհատուցման, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման և հովանոցային մեխանիզմով պետական երաշխիքների տրամադրման ձևով՝ նպաստելով աճի ներուժ ունեցող ՓՄՁ սուբյեկտների ընդլայնմանը և մրցունակության բարձրացմանը։
0 571
22.03.2024 07.04.2024
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ         2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը: Քննարկվող նախագիծը մշակվել է Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում։  
0 339
22.03.2024 07.04.2024
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16 N 895-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշումը։  
0 328
22.03.2024 07.04.2024
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը: Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):Ցանկի 6-րդ կետով սահմանվել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմին սահմանվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը:   Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել  մշակել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:Նախագծով առաջարկվում է սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման և պահման հետ կապված հարաբերությունները, կազմվող փաստաթղթերը, գրանցամատյանի ձևը, հաշվառման եղանակը, դեպքերը, ընթացակարգը:  Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, կապահովվի վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումը և պահումը՝ հետագայում այն օգտահանելու և ոչնչացնելու նպատակով:  
0 327
21.03.2024 05.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՎՏԱՆԳ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը։
0 431
21.03.2024 05.04.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով ապրանքների (այդ թվում` Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված զգայուն ապրանքների) արտահանման դեպքում հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով։
0 876
21.03.2024 06.04.2024
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը, որի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել սույն կարգը: Այն վերաբերում է տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի  մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական  մարմիններին, տվյալ արտադրանքի  մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգին, դեպքերին, ժամկետներին և ծանուցման ձևին:    
0 356