Drafts

In the title
Draft development authority
Type
17.04.2024 02.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/191-2023 արձանագրության 3-րդ կետի 3.15 ենթակետի (ձեռնարկել միջոցներ սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների որակի վերահսկողության ուժեղացման ուղղությամբ՝ ապահովելով նաև արձանագրված թերությունների վերացման հաշվետվողականություն և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ) կատարումն ապահովելու հանգամանքով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակի բարձրացմամբ և ծրագրերի որակի նկատմամբ հետևողական և պատշաճ վերահսկողության իրականացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջին տարիներին աճել են համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի թվաքանակը և դրանցում արձանագրվող խնդիրները: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև նրանով, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններով «մարզպետարան» և «մարզպետարաններ» բառերը փոխարինվել են «մարզպետի աշխատակազմ» և «մարզպետների աշխատակազմեր» բառերով:
0 120
17.04.2024 07.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի հանձնաժողովի կազմի արդիականացումը, և կազմում ընդգրկված յուրաքանչյուր գերատեսչության, կազմակերպությունների՝ այդ թվում գիտական և կրթական կենտրոնների մասնագետների լիարժեք և ամբողջական աշխատանքների կատարումը։
0 161
17.04.2024 03.05.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեխնածին հանքավայր հասկացությունը, կարգավորել հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանել հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են ծրագրում ամրագրված ցուցանիշներից շեղումներով, ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրել տեխնածին հանքավայրերի արդյունահանման իրավունքի տրամադրման կարգի, գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերը, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ, նախքան ընդերքօգտագորման իրավունք տրամադրելը պետք է ենթարկվեն պաշարների վերագնահատման։ Սահմանվում են հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերով դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։
0 152
17.04.2024 05.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ համապատասխան ոլորտի ստուգաթերթերում։
0 205
17.04.2024 02.05.2024
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված փոփոխություններով: Օրենքի ընդունմամբ վերաիմաստավորվել է «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ» հասկացությունը, որը հնարավորություն կտա սահմանելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք՝ բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։  Վերանայվել են սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման հետ կապված իրավակարգավորումները, այդ թվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտագրվելու պայմաններն ու ժամկետները,  ինչպես նաև  սովորողի կրթության արդյունավետ կազմակերպման, տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների ծավալային ցուցանիշները։  Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բարելավելու  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման մասին է։  Իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրակրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը:
0 149
16.04.2024 01.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
0 135
16.04.2024 01.05.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 28-ով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 3 հաստիքային միավորով, գործավարի 3 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 3 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 6 հաստիքային միավորով, գործավարի 6 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 2 հաստիքային միավորներով: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը 2 դատավորով ավելացվելու պայմաններում՝ դատավորի օգնականի 4 հաստիքային և դատական նիստերի քարտուղարի 1 հաստիքային միավորներով:
0 94
16.04.2024 01.05.2024
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմն 3-ով, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմն 6-ով, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն 2-ով ավելացնելու առաջարկությանը:
0 76
16.04.2024 02.05.2024
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն, 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն և 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար լրավճարների, հավելումների հաշվարկման մեծությունների և արձակման դրամական օգնությունների չափերը:
0 264