Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.04.2024 - 18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) կազատվեն ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարից՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա:
0 482

Discussed 03.04.2024 - 18.04.2024

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է․ 1) Կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի (այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների շրջանցմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու (այդ թվում` արտահանմանն ուղղված գործողությունների կատարելու)  դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն, 2) տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման առարկա հանդիսացող ապրանքների առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ, 3) նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային և հարկային մարմինների կողմից։
0 620
03.04.2024 19.04.2024
««ՈՍԿԵՏԱՓԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՈՍԿԵՏԱՓԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի  անվան հիմնական դպրոց»  և «Ոսկետափի  ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման և միջնակարգ դպրոցի ստեղծման նպատակը համայնքի տարածքում սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը մեկ ուսումնական նորակառույց  մասնաշենքում իրականացնելն է։ Սա հնարավորություն կտա բարձրացնել ուսման որակը, ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել առավել բարենպաստ պայմաններում, սովորողներին մատուցվող ծառայություններն իրականացնել համապատասխան ուսումնական միջավայրի ապահովմամբ։
0 429
02.04.2024 22.04.2024
ՀՀ կառավարության 10.02.2022թ. № 155-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգում նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներառման, համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված հստակեցման և արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը լրացնելու մասով։
0 553

Discussed 02.04.2024 - 18.04.2024

ԳՈւՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈւ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և  ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար վերջիններիս նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1954-Ն որոշմամբ հատկացված 772,115.2 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված թվով 12 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 1420 աղբարկղ:
0 468

Discussed 02.04.2024 - 17.04.2024

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման մեջ: Այդ փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և բարելավել կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողով ներկայացնելու գործընթացը: Փոփոխությունների արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային համակարգի միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ներկայացնելու ընթացակարգեր: Համապատասխան բաժինների ավելացման միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները կլինեն ավելի համապարփակ: Բացի այդ, ներդրվում է առանձին «Հավելված»՝ նպաստելու կուսակցությունների կողմից պետական ֆինանսավորման օգտագործման համակարգված ներկայացմանը: Ընդհանուր առմամբ, փոփոխությունները նպատակ ունեն արդիականացնել և բարելավել կուսակցությունների հաշվետվությունների գործընթացը՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետություն կուսակցական ռեսուրսների կառավարման և օգտագործման մեջ:
0 507

Discussed 02.04.2024 - 17.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի ոչնչացումն իրականացնելն է:
0 491

Discussed 02.04.2024 - 17.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տարածական տվյալների  և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները։
0 531

Discussed 01.04.2024 - 16.04.2024

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հետիոտնային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանել առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված նորմերից առավել խիստ նորմեր, որի արդյունքում ակնկալվում է կարգավորել ներկայումս ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման հետ կապված առկա չարաշահումները։
1 659