Drafts

In the title
Draft development authority
Type

Located in RA Government

Discussed 16.02.2024 - 02.03.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը և պայմանները, դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը
2 862

Under development

Discussed 15.02.2024 - 04.03.2024

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը նպատակ ունի հստակեցնելու, թե ում է վճարվելու Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում նախատեսված միանվագ դրամական օգնությունները, ստեղծել հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների բացահայտման համար, հստակեցնել դիմումների ներկայացման պահանջները և Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու համար նախատեսել լիազորող նորմ։ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին միանվագ օգնության տրամադրման հիմնական դրույթները, իսկ առավել մանրամասն կարգավորումները (դիմումների ներկայացման ժամկետ, դիմումների ներկայացման եղանակ, այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկատվության ստացման կարգը և այլն) կկարգավորվեն Կառավարության որոշմամբ։
0 658

Under development

Discussed 15.02.2024 - 15.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում  է  ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հստակեցնել և կանոնակարգել բնակավայրից դուրս գտնվող տարածքներում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող հատվածներում օբյեկտների կառուցապատման գործընթացը։
0 812

Under development

Discussed 14.02.2024 - 29.02.2024

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին
0 943

Discussed 14.02.2024 - 29.02.2024

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինական անվտանգ միջավայրի ձևավորում, վթարային շենքերի՝ այդ թվում չշահագործվող շենքերի և շինությունների վերաբերյալ կազմաքանդման որոշումների ընդունում և հիմնավորում:
0 645

Under development

Discussed 14.02.2024 - 29.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման բնագավառում արտաքին ծառայության մեջ ներգրավված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների վարձատրության հավասար պայմաններ:
3 707

Discussed 13.02.2024 - 28.02.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները կյանքի կոչելու նպատակով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելով պայմանավորված՝ Նախագծի ընդումամբ ակնկալվում է ունենալ վերջիններիս աշխատանքին օժանդակելու համար անհրաժեշտ հաստիքներ:
0 934

Discussed 13.02.2024 - 28.02.2024

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ավելացնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով և ըստ այդմ կյանքի կոչել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները:
0 1120