Drafts

In the title
Draft development authority
Type
12.04.2024 28.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 91-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատող Կառավարության որոշման մեջ, որոնք պայմանավորված են 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-396-Ն օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Կառավարության որոշման նախաբանում  լրացնել լիազորող նորմը, որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «մթնոլորտի վրա տնտեսական գործունեության» բառերը փոխարինել «մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության» բառերով, ինչպես նաև լրացնել մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը գնահատման դեպքերը:
0 385
12.04.2024 27.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 898-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 896-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու միջոցով կսահմանվի փամփուշտների վերալիցքավորման կարգը։
0 480
12.04.2024 06.05.2024
Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանելու մասին Շրջակա միջավայրի պահպանության, էկոհամակարգերի հավասարակշռության վերականգնման, կենդանական տեսակների պահպանության, կենսաանվտանգության տեսանկյունից կարմիրգրքյան կենդանիների օգտագործումն համարվում է  ոլորտի ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը:  Ելնելով վերոգրյալից՝ նախատեսվում է կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացնել Լիազորված մարմնի կողմից թույլտվության տրամադրման դեպքում:
0 305
11.04.2024 26.04.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունմամբ կկարգավորվի, կպարզեցվի և հնարավորինս անխոչընդոտ կիրականացվի քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու գործընթացը, հնարավոր կլինի խուսափել գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար սահմանված ժամկետները և քրեկատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը, և չի խախտվի բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգը։
2 472
11.04.2024 26.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակի կառուցվող «Աստղային պուրակը» կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչելու մասին։ Մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման հարցում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
0 352
11.04.2024 26.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Եղեգնաձորի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու արդյունքում կսահմանվի, որ դպրոցի գործունեության  առարկան     (5-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է: 2024-2025 ուսումնական տարվանից Եղեգնաձորի ավագ դպրոցը վարժարանի վերակազմակերպման պարագայում կթույլատրվի իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների  ընդունելություն, ինչի արդյունքում Եղեգնաձորի հ. 1 հիմնական և Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան հ.2 հիմնական դպրոցները կբեռնաթափվեն. 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի վարժարանում։
0 345
11.04.2024 02.05.2024
««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը նախաձեռնում է նոր ծրագիր՝ բավարարելու համար ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի տեղի հայության տեղեկատվական կարիքները, նրանց ներկայացնելու հայալեզու բովանդակություն և ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը։ Հանրային հեռարձակողի բացակայությունը հայկական համայնքում երեք տասնամյակների ընթացքում առաջացրել է տեղեկատվական մեծ բաց։ Իրավական ակտի ընդունմամբ հնարավոր կլինի Ընկերության հեռուստատեսային կոնտենտի հեռարձակումը հասանելի դարձնել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայկական համայնքին:
0 360
11.04.2024 27.04.2024
«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024-2025 ուսումնական տարվանից Նոյեմբերյանի ավագ  դպրոցը վերանվանելով վարժարանի՝ կիրականացվի 5-9-րդ դասարաններում սովորողների  ընդունելություն, ինչի արդյունքում «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի  թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական  հաստատություն»պետական ոչ առևտրային կազմակերպության 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի Նոյեմբերյանի վարժարանում և սովորողներին մատուցվող ծառայություները կիրականացվեն համապատասխան ուսումնական միջավայրի ապահովմամբ։
0 330
11.04.2024 26.04.2024
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է խուսափել ՀՀ իրավական անվտանգության խաթարումից և ապահովել իրավական որոշակիությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
1 366