Drafts

In the title
Draft development authority
Type
26.03.2024 10.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։ Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
0 271
26.03.2024 11.04.2024
«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
0 382
26.03.2024 11.04.2024
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օտարերկրյա պետությունների (բացառությամբ ՌԴ) ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափը սահմանել 150 հազար դրամ:  
1 270
26.03.2024 10.04.2024
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը   «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված  կարգավորումների փոփոխությունները սույն կարգի դրույթներին համապատասխանեցնելու պահանջից:    Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 132-Ն հրամանով սահմանվել է ««Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում` տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ընդհանուր հիմունքներով» կարգավորումը, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 31-ից, հետևաբար 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ծնողներն այդ մասին չէին կարող իմանալ, ուստի սույն նախագծով առաջարկվում է 2024-2025 ուսումնական տարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` առաջին դասարան՝ ընդհանուր հիմունքներով:  Իսկ գործող կարգով սահմանված՝ ««Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ընդհանուր հիմունքներով» կարգավորումը կգործի 2025-2026 ուսումնական տարվանից սկսած:
1 247
25.03.2024 12.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ի N 263-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 263-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1427-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմիններին ներկայացնելու ժամկետները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանելու անհրաժեշտությամբ։
1 362
25.03.2024 09.04.2024
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կմիասնականցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական  քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքով (ներկայումս այս հարաբերությունները կարգավորվում են ութ իրավական ակտերով)։ Բացի այդ, սույն օրենքների փաթեթի ընդունմամբ թե´ փրկարարական ծառայությունում, թե´ ոստիկանությունում կընդլայնվի ղեկավար անձնաց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասախան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ։ Այս մոտեցումը բխում է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից արված բազմաթիվ առաջարկություններից։ Այդ առաջարկությունները հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա։ Ավելին՝ այս փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում կներդրվի նաև քաղաքացիական ծառայություն, ինչը համահունչ է հանրային կառավարման բարեփոխումների արդի միտումներին։ Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը կապահովվի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։
0 320
25.03.2024 09.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 888-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ««Հայաստանի Հանրապետության դրոշի և Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում առաջարկվող փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության որոշման հավելվածներում ՀՀ դրոշի և զինանշանի՝ տարբեր գունային մոդելներով արժեքներում առկա է գույնի և գույնին համարժեք թվային արժեքի անհամապատասխանություն։
0 571
25.03.2024 09.04.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ: Մասնավորապես, հստակեցվում են փակ և բացօթյա տարածքներում  տեղադրված ՀՀ դրոշի և դրոշաձողի օպտիմալ չափսերը:  
0 714