Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ  7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 16-ի N 144-Ա որոշումը: Քանի որ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-236-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, իսկ «Լիցենզվորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ բաժնի 1-ին կետին համապատասխան տրված լիցենզիաները շարունակելու են մնալ ուժի մեջ մինչև «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման օրվան հաջորդող վեցերորդ ամիսը լրանալը, ուստի նպատակահարմար է շրջանառել  սույն որոշման նախագիծը՝ մինչ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-236-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 2017 թվականի դեկտեմբերի 6-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՕ-236-Ն ՀՀ օրենքի համաձայն քաղաքաշինության բնագավառի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» գործունեության տեսակը բաժանվել է «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» և «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» մասերի: Որոշման նախագծի նախաբանում նշված «Լիցենզվորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերը համապատասխանում են դեռ ուժի մեջ չմտած «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-236-Ն ՀՀ օրենքում հաստատված գործունեության տեսակներին, որն էլ հիմք է հանդիսացել համապատասխան փոփոխություններ կատարաելու ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշումում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակը իրավական ակտերի համապատասխանեցումն է:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

              Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն:

 

  1. Ակնկալվող արդյունք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի  N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները կապահովեն քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների և ներդիրների տրամադրման գործընթացի բնականոն կազմակերպումը:

  • Discussed

    29.05.2018 - 18.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8026

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.06.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ Ոլորտի երիտասարդ մասնագետների խրախուսման, փոքր ծավալի շինարարություն իրակականցնող (հիմնականում հանդիպում են գյուղական համայնքներում) կառուցապատողների բեռը թեթևացնելու, ինչպես նաև լիցենզավորման ընթացակարգի թափանցիկությունը ապահովելու նպատակով, և հաշվի առնելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջները առաջարկում ենք. 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին բաժնի 7-րդ և 8-րդ կետերում ավելացնել նոր ենթակետեր համապատասխանաբար հետևյալ բովանդակություններով. ա) «Միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտում (ոլորտներում) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի lI կատեգորիայի ներդիր (ներդիրներ):» բ) «Միջին ռիսկայնության lI կատեգորիայի ներդիր ստանալ ցանկացող մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ 1 տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ վեց ամսվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:» 2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 11-րդ կետում ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմում ըդգրկվում են ոլորտում գործունեություն իրականցնող հասարակական կազմակերպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, որոնք փոխվում են տարին մեկ անգամ՝ ռոտացիոն կարգով»:

Arsen Karapetyan

30.05.2018

Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգն պետք է փոխվի ամբողջությամբ

See more