Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր» ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներն ունեն նորարարության զարգացումն արագացնելու, սովորողների գիտելիքները հարստացնելու և խորացնելու, հմտությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց նախաձեռնությունը բարձրացնելու և ուսման մեջ արդյունավետ ներգրավելու անհրաժեշտություն: 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության կողմից ճանաչված է որպես տնտեսության զարգացման առաջնային ոլորտ և Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից մեկն է հանդիսանում: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ավանդական առաջատար դիրքը, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ստեղծում են ոլորտի հետագա զարգացման հեռանկարներ: Հայտարարելով տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղ, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի շարունակաբար ապահովել այն անհրաժեշտ մասնագիտական ներուժով:

Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների մասնագետների պատրաստումը և ընդհանրապես բնակչության տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կրթվածության մակարդակի բարձրացումը պետք է սկսել միջնակարգ կրթությունից: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել կայուն և շարունակական մեխանիզմներ, որոնք կապահովեն տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը ուսումնական գործընթացում և կրթության համակարգի պարբերական վերազինումը՝ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր սերնդի համակարգչային սարքավորումների ստեղծմանը զուգահեռ:

Հանրակրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների համակարգային ներդրման համակարգված գործընթացը սկսվել է 2004 թվականից՝ հանրակրթության համակարգում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ռազմավարական ծրագրի իրականացմամբ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

«Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր» ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  

«Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր» ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    17.03.2018 - 06.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10182

Print

Suggestions

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 6-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովնադակությամբ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և (կամ) հաշմանդամություն ունեցող սովորողների կրթական իրավունքի ապահովման նպատակով մշակել աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատման և տվյալների հավաքագրման մեխանիզմ։ Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակել կրթական միջավայրում աջակցող տեխնոլոգիաների կիրառման ուղեցույց։»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 5-րդ մասի «հավասար պայմանների ապահովումը՝ ներառյալ» բառերից հետո լրացնել «հաշմանդամություն և (կամ)» բառերով։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

06.04.2018

Նախագծի 5-րդ մասի «արդիականության և արդյունավետության բարձրացումը» բառերից հետո ավելացնել «և ներառականության ապահովումը» բառերով։

See more