Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացման կատարումը պայմանավորված է գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը (այսուհետ՝ Կարգ), որի գործնական կիրառման ժամանակ պարզվել է, որ շինարարական ծրագրերի գնման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ: Նշված խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կարգում կատարել փոփոխություններ և լրացում:

Մասնավորապես գործող Կարգի համաձայն մասնակիցը` «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի հիմնավորման նպատակով պետք է ներկայացնի նախկինում կատարված պայմանագրեր: Ընդ որում, ներկայացված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ պետք է պակաս չլինի մասնակցի ներկայացրած գնային առաջարկի 50%-ից, իսկ այդ պայմանագրերից առնվազն մեկը՝ ներկայացված գնային առաջարկի 20%-ից:

Նախագծով ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման ու պահպանման աշխատանքների գնումների դեպքում հիշյալ չափերը փոխարինվել են համապատասխանաբար 70 և 35 տոկոսներով:

Միաժամանակ անկախ գնման առարկայի նախահաշվային գնից, շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների դեպքում Նախագծով հնարավոր է դարձվել համապատասխան որակավորման չափանիշների մասով պահանջների սահմանումը:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել շինարարական ծրագրերի գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն շինարարական ծրագրերի գնման գործընթացներում առաջացող խնդիրները:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

---

 

  • Discussed

    07.03.2018 - 23.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 561

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

23.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ մայիսի 4-ի N526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 20% և 50%-ները փոխարինել 35% և 70%-ներով: Նախագծի «հիմնավորում» բաժնում նշված փոփոխության որպես հիմնավորում ներկայացվում է միայն «շինարարական ծրագրերի գնման ժամանակ առաջանում են որոշակի խնդիրներ» արտահայտությունը: Իսկ 35 և 70 տոկոսների ընտրության վերաբերյալ ընդհանրապես ոչ մի հիմնավորում չի ներկայացվել: Առաջարկում ենք. 1.Նախագիծը հանել շրջանառությունից մինչև կներկայացվի՝ ա) նախագծում նշված 20% և 50%-ների փոխարինման անհրաժեշտության հստակ հիմնավորումները՝ բացահայտված կոնկրետ խնդիրները, դրանց ծավալները, հաճախականությունը և դրանց բացասական հետևանքները: բ) 35% և 70%-ների ընտրության սկզբունքները, գ) մրցույթում առավել կոշտ քաղաքականության իրականացման արդյունքում, ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների զարգացման վրա բացասական հետևանքների գնահատականը, դ) խոշոր խաղացողների գերակա դիրքի ամրապնդման պայմաններում կոռուպցիոն ռիսկերը, ե) մինչ ՀՀ կառավարության նշված որոշման փոփոխությունների ուժի մեջ մտնելը համապատասխանաբար 20% և 50%-ների շեմը հաղթահարած կազմակերպություն-ների վերաբերյալ հնարավոր բացառությունները

See more