Under development
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնա-ժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
- Սահմանել՝
- տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն №1 հավելվածի.
- հանրային շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն №2 հավելվածի.
- համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություններ ունեցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն №3 հավելվածի:
- Սահմանել՝
- հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևին համապատասխան լրացված և ստորագրված հաշվետությունները Հանձնաժողով են ներկայացնում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով` ուղեկցող գրությամբ.
- սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունները էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում՝ հաշվետվություններ ներկայացնող անձինք ներբեռնում են այդ հաշվետվություն-ների ձևերը Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքից (psrc.am), լրացնում, ստորագրում դրանք, և ուղեկցող գրության սկանավորված տարբերակների հետ միասին ուղարկում Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am) նշված համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեով.
- սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 10-ը:
- Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի՝
- 2008 թվականի դեկտեմբերի 3-ի «Համարներ կամ կոդեր զբաղեցնող կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվություն-ների ձևերը հաստատելու մասին» №660Ն որոշումը.
- 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու մասին» №712Ն որոշումը.
- 2009 թվականի հունիսի 10-ի «Ելքային միջազգային ձայնային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը հաստատելու մասին» №275Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
07.12.2017 - 31.01.2018
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 4409
Print