Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայաց­ումը բխում է ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գործող խմբային համակարգի կատա­­րելագործման և 2016 ու 2017 թվականների համար նույնպես հարկ վճարողներին գծային մեթոդով հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հնա­րա­­վորություն սահմանելու անհրաժեշտությունից:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ներկայումս 2016 և 2017 թվականների հաշ­վետու ժամա­նա­կա­շրջանների համար ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մաս­հանումների հաշ­վարկումն իրականացվում է փուլինգային եղանակով` սահմանված տարե­կան առավելագույն տոկոսադրույքի հիման վրա: Բացի այդ, գործող օրենսդրությամբ սահմանված են հիմնական միջոցների հիմնական խմբերը և այդ խմբերի մեջ առանձին ենթախմբեր ձևավորելու հնարավորություն նախատեսված չէ:

Խնդիրը կայանում է նրանում, որ անցած տարիների ընթացքում ի հայտ են եկել ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբային մեթոդի որոշակի խնդիրներ, որոնք հարկ վճարողների համար ստեղծում են որոշակի բարդություններ: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է 2016 և 2017 թվականների հաշվետու ժամանակաշրջանների շահութահարկի հաշվարկման նպատակով հարկ վճա­րող­ներին ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբա­յին և գծային մեթոդների միջև ընտրության իրավունք տալ: Միաժամանակ, գործող խմբա­յին մեթոդը կատարելագործելու առումով առաջարկվում է հարկ վճարողներին հնա­րա­վորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի մեջ ձևավորել ենթախմբեր և այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամոր­տի­զացիոն մասհանումներ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառա­վարության կողմից իրականացվող քաղաքա­կա­նությունն ուղղ­­­­­­ված է հարկային հաշ­վառ­ման ընթացակարգերի առավելագույնս հստա­կեց­մանը և պարզեցմանը:
  2. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպա­տա­կը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է կատա­րե­լագործել ոչ ընթացիկ ակտիվների գծով ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման գործող ընթացակարգերը:


 

  • Discussed

    16.02.2017 - 20.03.2017

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13353

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: