Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

« Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշ­խա­տանք­ների  ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2002 թվա­կանի հունիսի 3-ի N 677-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելը:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքների կատարումը ազատվում են ԱԱՀ-ից:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշ­­մամբ ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշ­խա­տանք­ների չափորոշիչներ ներկայումս սահմանված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով գիտահետազոտական աշխատանքների չափանիշները:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշ­խա­տանք­ների չափորոշիչների սահ­մա­նումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել Հայաս­տանի Հան­րապետության հար­կա­յին օրենսգրքի վերո­նշյալ դրույթներով նախատեսված ավելացված արժեքի հարկից ազատ­ման արտոնության կիրառության գիտահետազոտական աշ­խա­տանք­ների չափանիշները:

 

  • Discussed

    16.02.2017 - 20.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11331

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: