Add to favourites

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

   N o_____________                                                          «____»_______________2022

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 26.16-րդ կետով՝

 

                                ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

  1. Սահմանել ուսուցչի մասնագիտական չափանիշները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:

 

 

 

 

 

 

          ՆԱԽԱՐԱՐ՝                                   Վ.ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

  • Discussed

    29.06.2022 - 14.07.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9280

Print

Suggestions

Անահիտ Առաքելյան

12.07.2022

Առաջարկում եմ սահմանել օրինակելի օրվա դասի պլանի ձևանմուշ։

Լուիզա Սարգսյան

07.07.2022

Առաջարկս փաստաթղթի ձևավորմանն է վերաբերում. յուրաքանչյուր բաղադրիչ ներակայացնել ոչ թե հերթական համարակալմամբ, այլ առանձին վերնագրով:

Mher Davtyan

06.07.2022

9-րդ մասի Դ կետում << ուսուցիչն ապահովում է սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին>> հատվածն առաջարկում եմ փոփոխել հետևյալ կերպ․ << ապահովում է սովորողի իմաստալից մասնակցությունն ուսումնական գործընթացներին>>։ Պրակտիկայում խնդրահարույց է այն, որ հատկապես ԿԱՊԿ ունեցող աշակերտներն ինչ-որ սիմվոլիկ մասնակցություն ունենում են դասին, որը հաճախ մեխանիկական է և չի հենվում երեխայի կարողությունների, իրական ուժեղ կողմերի վրա, այլ ձևական մասնակցություն է ապահովում, որը սակայն երեխայի զարգացման ու ներգրավման տեսանկյունից իմաստավորված ու արդյունավետ չէ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան նույնպես ընդգծում է լիարժեք, իմաստալից ու արդյունավետ մասնակցությունը կրթական և սոցիալական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար։

See more