Add to favourites

Under development

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՈՒՅՆ OՐԵՆՔՈՎ UԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև սույն oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի նիստի N9 արձանագրության 2-րդ կետի հանձնարարականի 2-րդ ենթակետի կատարման շրջանակներում:

Ներկայում, գործընթացն իրականացվում է միայն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար  բյուջետային գործընթացն սկսելու մասին ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան, համաձայն որի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ ֆինանսների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություններ և համապատասխան մարզպետարաններ է ներկայացվում <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը, միաժամանակ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում, ներկայացվում են նաև ընկերութ­յան կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները: Սակայն, ազդակիր համայնքների և մասհանումների բաշխման համամասնությունների որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման կարգ:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

<<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև սույն oրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը ազդակիր համայնքների և սույն օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների որոշման ընդունման համար իրավական հիմքի ապահովումն է: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը: 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների և միևնույն ընկերության գործունեության հետևանքով վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների միջև օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման համամասնությունների Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից որոշման ընդունման կարգը, կներառվեն բոլոր ազդակիր համայնքները և հնարավորինս կնվազեցվեն վնասակար ազդեցությունները:

 

  • Discussed

    23.09.2017 - 13.10.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4240

Print