Under development
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
<<Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը:
Ներկայում, ցանկում յուրաքանչյուր նոր ընկերության ավելացման, ընկերության անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձևի փոփոխության դեպքում առաջանում է <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող օրենքի ընդունման անհրաժեշտություն: Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու դեպքում ընթացակարգը կդառնա ավելի արդյունավետ:
Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը սահմանելիս հաշվի են առնվել նաև այդ ընկերությունների դուստր ձեռնարկությունները, մասնաճյուղերը և ընկերությունների կազմում ընդգրկված այլ ստորաբաժանումները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկի սահմանման համար իրավական հիմքի ապահովումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում համայնքների տարածքում իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկի սահմանման և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների իրականացման ընթացակարգը կդառնա ավելի պարզ և ժամանակի առումով ավելի քիչ ծախսատար:
-
Discussed
23.09.2017 - 13.10.2017
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 4033
Print