Add to favourites

«Մաքսային հսկողության ձևերի, մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների և մաքսային հսկողության ընտրողականության համակարգի կիրառման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

 

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----  --------------- 2017 թվականի N             -Ն

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 310-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել մաքսային հսկողության ձևերի, մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների և մաքսային հսկողության ընտրողականության համակարգի կիրառման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2001 թվականի մարտի 24-ի Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին թիվ 236 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

            վարչապետ       Կ. Կարապետյան

 

 

    Հավելված

Հաստատված է ՀՀ կառավարության

2017թ.                -Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի (այսուհետ` Օրենսգիրք) 322-րդ հոդվածով սահմանված ձևերին և 338-րդ հոդվածով սահմանված մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցներին համապատասխան:
  2. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է Օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված օբյեկտների նկատմամբ:
  3. Սույն մեթոդաբանության իմաստով «Մաքսային հսկողության ընթացակարգ» նշանակում է ռիսկերի կառավարման համակարգի շրջանակներում ընտրված մաքսային հսկողության իրականացման միջոցառումների, այդ թվում՝ մաքսային հսկողության ձևերի ու մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների ամբողջականություն:
  4. Սույն մեթոդաբանության մեջ կիրառվող այլ հասկացությունները մեկնաբանվում են Օրենսգրքով սահմանված իմաստներով:

                                                                                                    

 

 

 

 

 

 

  1. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

  1. Մաքսային հսկողության իրականացման ձևերի կիրառման մեթոդաբանությունը սահմանված է Օրենսգրքի 323-ից 337-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են մաքսային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ սույն մեթոդաբանությանը համապատասխան:
  2. Ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում իրականացվում է այն դեպքում, երբ նախքան ապրանքների բացթողումը մաքսային հսկողության իրականացման ընթացակարգերից մեկի հետ զուգահեռ ընտրվել է «Կապույտ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգը, ինչպես նաև մաքսային կարգավորման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
  3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննում իրականացնող պաշտոնատար անձն ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման ժամանակ առաջնորդվում է հետևյալ գործողություններով.

ա) հայտարարագրված բոլոր ապրանքատեսակներից պայմանական կարգով ընտրվում և զննվում է առնվազն 10 տոկոսը,

բ) տեխնիկական միջոցներով զննվում է ապրանքների մնացած մասը,

գ) հաշվառվում է ապրանքը,

դ) ստուգվում է հայտարարագրում առկա տեղեկությունների (ապրանքի նկարագիրը, ծածկագիրը, քաշը, քանակը, չափման միավորը) համապատասխանությունը փաստացի հայտարարագրման ներկայացված ապրանքների վերաբերյալ տվյալների հետ, ինչպես նաև ստուգվում են այն փաստաթղթերի առկայությունը և տվյալները, առանց որոնց այդ ապրանքները չի թույլատրվում բաց թողնել,

ե) ստուգվում են տրանսպորտային միջոցի պատերի երեսապաստառը, հատակի մասը, առաստաղի մասը, թաքստոցների, պահեստամասերի և այլ նմանատիպ պարագաների համար նախատեսված խցիկների առկայությունը:

  1. Սույն մեթոդաբանության 7-րդ կետում նշված գործողություններից տարբերվող այլ գործողությունների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

 

 

  • ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցները կիրառվում են ինքնուրույնաբար կամ մաքսային հսկողության ձևերի կիրառումն ապահովելու համար:
  2. Մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառման մեթոդաբանությունը սահմանված է Օրենսգրքի 339-ից 350-րդ հոդվածներով, իսկ նշված հոդվածներով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են մաքսային կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

 

 

  1. ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

 

  1. Մաքսային մարմին ներկայացված մաքսային հայտարարագիրը Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գրանցվելուց հետո ընտրվում է մաքսային հսկողության հետևյալ ընթացակարգերից մեկը` ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկերի պրոֆիլներին համապատասխան.

 ա) Կանաչ ուղի մաքսային հսկողության ընթացակարգ, որը նախատեսում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց փաստաթղթերի ու տվյալների ստուգման և մաքսային զննման,

բ) Դեղին ուղի մաքսային հսկողության ընթացակարգ, որը նախատեսում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնելուց հետո,

գ) Կարմիր ուղի մաքսային հսկողության ընթացակարգ, որը նախատեսում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան փաստաթղթերի ու տվյալների ստուգում և մաքսային զննում իրականացնելուց հետո:

  1. Սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ մաքսային հայտարարագրերի համար կարող է ընտրվել նաև մաքսային հսկողության «Կապույտ ուղի» մաքսային ընթացակարգ, որը ենթադրում է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան:
  2. Այն դեպքում, երբ ընտրվում է Կանաչ ուղի մաքսային հսկողության ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է կանաչ ուղի նշագրումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրին կարող են կցվել նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը: Այն դեպքում, երբ էլեկտրոնային եղանակով իրականացված հայտարարագրման ժամանակ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը ստացել են ցուցում` փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելու մասին կամ հայտարարագրումն իրականացվում է թղթային եղանակով, ապա մաքսային հայտարարագիրը և (կամ) Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով: Ապրանքների մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձը Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաստատում է բացթողման հանգամանքը, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց փաստաթղթերի ու տվյալների ստուգման և մաքսային զննման, բացառությամբ սույն մեթոդաբանության 14-րդ կետում սահմանված դեպքերի:
  3. Կանաչ ուղի մաքսային հսկողության ընթացակարգի ընտրությունից հետո ապրանքների մաքսային ձևակերպումների կամ մաքսային զննման իրավասություն ունեցող` մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թղթային կամ էլեկտրոնային (այսուհետ՝ գրավոր) որոշման հիման վրա Ընտրված է կանաչ ուղի նշագրումով մաքսային հայտարարագիրը կարող է բաց թողնվել Դեղին ուղի կամ Կարմիր ուղի ընթացակարգով նախատեսված պայմաններով` սույն մեթոդաբանության 15-րդ և 17-րդ կետերին համապատասխան` որոշման մեջ նշելով այն հիմքերը, համաձայն որոնց ապրանքների կամ տրանսպորտային միջոցների նկատմամբ պետք է իրականացվեն փաստաթղթերի ու տվյալների ստուգում և (կամ) մաքսային զննում: Ընտրված է կանաչ ուղի նշագրումով էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի գրավոր որոշման հիման վրա Դեղին ուղի կամ Կարմիր ուղի ընթացակարգերով նախատեսված պայմաններով բաց թողնելու դեպքում մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին տեղեկացվում է այդ մասին` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում էլեկտրոնային հաղորդագրություն տալու միջոցով կամ թղթային եղանակով` նշելով փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը` դրանք թղթային եղանակով մաքսային մարմին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, և (կամ) մաքսային զննման իրականացման ժամանակն ու վայրը:
  4. Այն դեպքում, երբ ընտրվում է Դեղին ուղի մաքսային հսկողության ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է դեղին ուղի նշագրումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրին կարող են կցվել նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը: Այն դեպքում, երբ էլեկտրոնային եղանակով իրականացված հայտարարագրման ժամանակ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը ստացել են ցուցում` փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելու մասին կամ հայտարարագրումն իրականացվում է թղթային եղանակով, ապա մաքսային հայտարարագիրը և (կամ) Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով: Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում և տվյալներում առկա են անճշտություններ և (կամ) ակնհայտ կեղծ տվյալներ, ապա իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Ներկայացված փաստաթղթերում անճշտությունների և (կամ) կեղծ տվյալների բացակայության դեպքում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համակարգչային ավտոմատ ծրագրի միջոցով հաստատում է, որ փաստաթղթային ստուգումն ավարտված է: Ապրանքների մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձը Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաստատում է բացթողման հանգամանքը, որից հետո ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց մաքսային զննման, բացառությամբ սույն մեթոդաբանության 16-րդ կետով սահմանված դեպքերի:
  5. Դեղին ուղի մաքսային հսկողության ընթացակարգի ընտրությունից հետո ապրանքների մաքսային ձևակերպումներ կամ մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի գրավոր որոշման հիման վրա Ընտրված է դեղին ուղի նշագրումով մաքսային հայտարարագիրը կարող է բաց թողնվել Կարմիր ուղի ընթացակարգով նախատեսված պայմաններով` սույն մեթոդաբանության 17-րդ կետին համապատասխան` գրավոր որոշման մեջ նշելով այն հիմքերը` համաձայն որոնց ապրանքների կամ տրանսպորտային միջոցների նկատմամբ պետք է իրականացվի մաքսային զննում: Ընտրված է դեղին ուղի նշագրումով էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի գրավոր որոշման հիման վրա Կարմիր ուղի ընթացակարգով նախատեսված պայմաններով բաց թողնելու դեպքում մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին տեղեկացվում է այդ մասին` օրենսդրությամբ սահմանված ժամկետներով էլեկտրոնային հաղորդագրություն տալու միջոցով` նշելով փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը` դրանք թղթային եղանակով մաքսային մարմին ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, և (կամ) մաքսային զննման իրականացման ժամանակն ու վայրը:
  • Այն դեպքում, երբ ընտրվում է Կարմիր ուղի մաքսային հսկողության ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է կարմիր ուղի նշագրումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրին կարող են կցվել նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը: Այն դեպքում, երբ էլեկտրոնային եղանակով իրականացված հայտարարագրման ժամանակ հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը ստացել են ցուցում` փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելու մասին կամ հայտարարագրումն իրականացվում է թղթային եղանակով, ապա մաքսային հայտարարագիրը և (կամ) Օրենսգրքի 108-րդ հոդվածում սահմանված փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով: Փաստաթղթերի ու տվյալների ստուգման ժամանակ ներկայացված փաստաթղթերում կամ տվյալներում անճշտությունների և (կամ) սխալների առկայության դեպքում իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Ներկայացված փաստաթղթերում անճշտությունների և (կամ) կեղծ տվյալների բացակայության դեպքում մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համակարգչային ավտոմատ ծրագրի միջոցով հաստատում է, որ փաստաթղթային ստուգումն ավարտված է: Ապրանքների մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային զննում` Օրենսգրքի 328-րդ հոդվածին համապատասխան: Իրականացված զննման արդյունքում անճշտություններ և (կամ) կեղծ տվյալներ չհայտնաբերելու դեպքում մաքսային զննման իրավասություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձը էլեկտրոնային կամ թղթային եղանակով հաստատում է բացթողման հանգամանքը, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում: Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային զննման ժամանակ հայտնաբերվում են անճշտություններ և (կամ) կեղծ տվյալներ, իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ:
  1. Այն դեպքում, երբ սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ մաքսային մարմնի կողմից սահմանված ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ ընտրվում է նաև մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգը, ապա մաքսային հայտարարագրի D սյունակում համակարգչային ծրագրի կողմից դրվում է Ընտրված է կապույտ ուղի նշագրումը և Օրենսգրքի 310-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության իրականացման ժամկետներում մաքսային մարմնի կողմից իրականացվում է փաստաթղթերի ու տվյալների ստուգում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված ցուցումներին համապատասխան:
  2. Սույն մեթոդաբանության 18-րդ կետում իրականացված փաստաթղթերի ու տվյալների ստուգման արդյունքում ներկայացված փաստաթղթերում անճշտությունների և (կամ) կեղծ տվյալների բացակայության դեպքում ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը համակարգչային ավտոմատ ծրագրի միջոցով հաստատում է, որ փաստաթղթային ստուգումն ավարտված է: Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում և տվյալներում առկա են անճշտություններ, որոնք չեն առաջացնում մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գումարների չափի և արգելքների ու սահմանափակումների փոփոխություն, ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում՝ մաքսային հայտարարագրում նշված տեղեկություններում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման մասին, և իրականացվում են ՀՀ մաքսային օրենսգրքով կամ ՀՀ քրեական օրենսգրքով ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերում և տվյալներում առկա են անճշտություններ, որոնք առաջացնում են մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գումարների չափի և արգելքների ու սահմանափակումների կիրառում (փոփոխություն), ապա իրականացվում է մաքսային ստուգում՝ Օրենսգրքին համապատասխան:
  3. Սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերի շրջանակներում ռիսկերի կառավարման համակարգի կողմից ստացված ցուցումների ցանկը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
  • Սույն մեթոդաբանության 11-րդ կետում նշված՝ «Կարմիր ուղի» կամ «Դեղին ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերի շրջանակներում սույն կարգի 20-րդ կետում նշված ցուցումներին համապատասխան ստուգված տվյալները «Կապույտ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգի շրջանակներում կարող են չստուգվել:
  1. Սույն մեթոդաբանությանը համապատասխան մաքսային հսկողության ընթացակարգի փոփոխության արդյունքում փաստաթղթերի ու տվյալների ստուգում և (կամ) մաքսային զննում իրականացնելու անհրաժեշտության պարագայում մաքսային հսկողության այդպիսի ձևերն իրականացվում են մաքսային մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի` սույն կարգով սահմանված` գրավոր որոշման ընդունումից հետո:
  • Discussed

    07.09.2017 - 25.09.2017

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11620

Print