Add to favourites

«Մաքսային հսկողության ձևերի, մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների և մաքսային հսկողության ընտրողականության համակարգի կիրառման մեթոդաբանությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Ներկայումս մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով շատ կարևոր է մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատումը: Այդ կապակցությամբ, Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 2.1. կետով նախատեսվել է, որ մաքսային հսկողության ձևերի ընտրողականության համակարգի, ինչպես նաև ընտրված մաքսային հսկողության մի ձևից մյուսին անցման հիմքերի (սկզբունքների) սահմանման նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել իրավական ակտերի նախագծեր: Մյուս կողմից, արտաքին առևտրի դյուրինացման նպատակով նախատեսվում է անցում կատարել ռիսկերի թիրախավորված համակարգին, ինչը նախատեսում է «Դեղին ուղի» և «Կարմիր ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերի շրջանակներում մաքսային հսկողության գործառնություններ իրականացնել՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված կոնկրետ ցուցումներին համապատասխան, ինչը էականորեն կկրճատի փաստաթղթերի ու տվյալների ստուգման, ինչպես նաև մաքսային զննման իրականացման ժամանակահատվածը, ինչն ամրագրվել է նախագծում: Միաժամանակ, նախագծով նախատեսվող նոր՝ «Կապույտ ուղի» մաքսային հսկողության ընթացակարգը կարող է կիրառվել մաքսային հսկողության «Կանաչ ուղի», «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ, և ենթադրում է նախաբացթողումային փուլում առկա չափորոշիչների վերլուծության արդյունքում ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի ու տվյալների ստուգում իրականացնելու մասին որոշման ընդունում: Հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետները, նախագծում ամրագրվել է, որ այն ուժի մեջ է մտնելու վերոնշյալ իրավական ակտի՝ ուժի մեջ մտնելուն համատեղ, իսկ գործող կարգավորումները համապատասխանեցվել են  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրին:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ մաքսային համակարգում, ի թիվս մաքսային հսկողության այլ ուղիների, կներդրվի նաև նոր` մաքսային հսկողության կապույտ ուղի, ապրանքների և տրանսպորտային միջոցների նախաբացթողումային փուլում կսկսի գործել ռիսկերի թիրախավորված կառավարումը, ինչը նպատակ ունի կրճատել նախաբացթողումային հսկողության ժամանակահատվածը և ընդլայնել ապրանքների հետբացթողումային հսկողության իրականացման շրջանակները, որ նպատակ ունի աստիճանաբար կրճատել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների ժամանակային ու նյութական ծախսերը ապրանքների նախաբացթողումային փուլում:

  • Discussed

    07.09.2017 - 25.09.2017

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economical

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10626

Print