Add to favourites

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ..

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 14:53:22 Սույն գործողությունների համար սահմանվել է կատարման ժամկետ՝ 2018-2022թթ․։ Գործողությունների համար նախատեսված չէ վերստուգելի չափանիշ, որը սահմաված է օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրում, որը կարևոր դեր է կատարում ծրագրի գնահատման և մշտադիտարկման համար։ Վերստուգիչ չափանիշի առկայության դեպքում ծրագիրը ստանում է ժամկետային և կատարողական հստակություն։ Նախագծում բոլոր գործողությունների համար բացակայում է վերստուգիչ չափանիշը, որը կարող է բացասական ազդել Ռազմավարության միջոցառումների իրականացման ծրագրի վրա։ Միջոցառման արդյունքը սահմանված է որպես՝ քրեակատարողական համակարգում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքների ներդնում։ Սույն արդյունքը կարիք ունի պարզաբանման և հստակեցման, որովհետև տրամաբանորեն պայմանավորված չէ միջոցառման կատարումով։ Միջոցառումը նախատեսում է օրենսդրության փոփոխություն ըստ միջազգային փորձի և քրեակատարողական ոլորտում ձեռնարկվող բարեփոխումների, որոնք պետք է հանգեցնեն օրենսդրական դաշտի բարելավմանը։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխիքները բնորոշվում են որպես պայմանների, միջոցների և մեթոդների համակարգ, որը ապահովում է յուրաքանչյուրին հավասար իրավական հնարավորություններով բացահայտելու, ձեռք բերելու և իրականացնելու իրենց իրավունքները և ազատությունները ։ Երաշխիքները ըստ բովանդակության և գործունեության լինում են իրավա-տնտեսական, սոցիալ-իրավական, իրավա-քաղաքական և իրավական։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման և պաշտպանության վերաբերյալ դրությների ամրագրումը օրենսդրությունում հանդես է գալիս որպես իրավական կամ օրենսդրական երաշխիք։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Առաջարկում ենք միջոցառման արդյունքը հստակեցնել, հետևյալ կերպ շարադրելով՝ քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ամրագրում։ Ընդունվել է Ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսվել են միջոցառման վերստուգելի չափանիշներ, իսկ ակնկալվող արդյունքը վերանայվել է:
2 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 15:49:37 Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 19-րդ կետը նախատեսում է ստեղծել քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմներ՝ ընդդատյա դատարանի, բողոքներին ներկայացվող պահանջների, բողոքարկման ժամկետների հստակ ամրագրմամբ։ Սույն գործողության արդյունքը լրացուցիչ երաշխիքների ստեղծումն է ազատությունից զրկված անձանց կողմից բողոքարկման հստակ ընթացակարգերի սահմանման համար։ Ստացվում է, որ Ռազմավարությունը նախատեսում է ստեղծել բողոքների քննության նոր մեխանիզմ, երբ դեռ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019թթ. 19-րդ կետով սահմանված նույնաբովանդակ գործողությունը չի կատարվել։ Ռազմավարության և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019թթ. վերոնշյալ գործողությունների կատարման պատասխանատու մարմինն է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը։ Արդյոք նպատակահարմար է սահմանել այնպիսի մի գործողություն, որի կատարումն հիմնված է մի պայմանի վրա, որի բովանդակությունը դեռևս սահմանված չի օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում։ Եթե Նախագծի հեղինակը նպատակ ուներ կատարելագործել քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմները, ապա՝ դա պետք է իրականացվի Ռազմավարությամբ սահմանաված 2018-2038թթ. ընթացքում։ Առաջարկում ենք սույն գործողությունը հանել կամ համապատասխանեցնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019թթ. 19-րդ կետին, սահմանելով բողոքարկման մեխանիզմների կատարելագործում 2018-2038թթ. համար։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշ գործողության կատարման համար։ Ընդուվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Կապված այն հարցադրման հետ, թե ինչու նույն միջոցառումը սահմանված է և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով և այս ռազմավարության միձոցառումների ծրագրով, այդ առնչությամբ գտնում ենք, որ այս ռազմավարությունը հանդիսանալու է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման և հետագա զարգացման համար ուղենիշային և հիմնարար փաստաթուղթ, հետևաբար այդ ոլորտին վերաբերող տարբեր ուղություններով իրականացվելիք միջոցառումները պետք է ներառված լինեն ոլորտի զարգացման տեսլականը ուրվագծող փաստաթղթում, եթե ժամկետային առումով դրանք իրականացվելու են Ռազմավարությամբ նախատեսված քսանամյա ժամկետներում:
3 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 15:52:14 Սույն միջոցառման երրորդ գործողության համար սահմանված է ժամկետ 2022-2038թթ., որը բավականին լայն ժամանակահատված է մշտադիտարկման և վերահսկման համար։ Բացի այդ, անհասկանալի է արդյո՞ք վերանորոգման աշխատանքների իրականացման վերջնաժամկետը պետք է լինի 2038թ.։ Անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկների վերանորոգման աշխատանքների համար առանձին սահմանել ժամկետներ, հստակեցնելով քրեակատարողական հիմնարկները։ Ամեն մի քրեակատարողական հիմնարկի վերանորոգման աշխատանքների համար առանձին ժամկետների սահմանումը կարող է նպաստել Ռազմավարությամբ սահմանված գործողությունների իրականացման արդյունավետությանն ու թափանցիկությանը։ Այսպիսով, առաջարկում ենք միջոցառման 3-րդ գործողությունները հստակեցնել, սահմանելով համապատասխան ժամկետներ։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Միջոցառման ժամկետների հստակեցման առնչությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական հիմնարկների վերանորոգման և նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման համար համապատասխան ֆինանսական հաշվարկների, նախագծային փաստաթղթերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պարագայում է միայն նպատակահարմար այս միջոցառմամբ նախատեսված առանձին գործողությունների համար սահմանել կոնկրետ ժամկետներ:
4 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 15:57:37 Բժշկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստումը կարևոր նշնակություն ունի բժշկական օգնության որակի ապահովման համար, սակայն խնդիրների համակարգային լուծման համար անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում բժիշկների անկախությունն ապահովելու համար բուժծառայությունն ընդգրկել ՀՀ Առողջապահության նախարարության համակարգում: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարին ընձեռել հնարավորություն՝ ինքնուրույն որոշելու կալանավորված անձի և դատապարտյալի՝ այլ բժշկական հիմնարկ տեղափոխելու հարցը` կախված բժշկական անհրաժեշտությունից: Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Քրեակատարողական հիմնարկներում բժիշկների անկախությունն ապահովելու համար բուժծառայությունը ՀՀ առողջապահության համակարգում ընդգրկելու առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի թիվ 2 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել <<Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացման ծրագրի հայեցակարգը>>, որը, ի թիվս այլ կանոնակարգումների, նախատեսում է նաև բուժծառայողների անկախության նոր գործիքակազմի ներդնում, որի շրջանակներում ներկայումս քննարկվում է քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման անձնակազմի անկախության ապահովման մի շարք ուղղություններ:
5 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:01:46 Միջոցառման արդյունքն. ստեղծվել են նպաստավոր պայմաններ անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովման համար։ Ռազմավարության սույն միջոցառումով վերհանված խնդիրը միշտ գտնվել է ԽԿԿ-ի պատվիրակության ուշադրության ներքո, որը վերջին անգամ արտացոլվել է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2015թ. զեկույցում։ Սահմանված գործողությունների և ակնկալվող արդյունքի պատճառահետևանքային կապը հանգեցնում է այն եզրահանգմանը, որ անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության հարցը կարգավորվելու է օրենսդրական մակարդակում։ ԽԿԿ-ը անդրադառնալով սույն խնդրին կարևորել է Հայաստանի Հանրապետության կողմից քրեակատարողական հիմնարկներում ներկայացված օրենսդրական բարեփոխումների ծրագիրը, սակայն նշել է, որ անհրաժեշտ է գործողություններ իրականացնել ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գործնականում ապահովելու համար։ Միջոցառման 3-րդ գործողությունը հստակեցման անհրաժեշտություն ունի, պետք է սահմանել այն իրավական ակտերը, որոնք ենթարկվելու են փոփոխությունների կամ մշակվելու են նոր օրենքների նախագծեր։ Անհրաժեշտ ենք գնտում գործողությունների մեջ սահմանել գործուն քայլեր, որոնք ուղղված կլինեն ազատազրկված անձանց համար հատուկ զբաղվածության կենտրոնների ստեղծման, այդ կենտրոնների մասնագետների վերապաստրաման և այլ աշխատանքների համար։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գորնծականում ապահովելու համար ներկայացված առաջարկի առնչությամբ հայտնում ենք, որ հստակեցվել են վերստուգելի ցուցանիշները: Ինչպես նաև հայտնում ենք, որ վերոնշյալ խնդրի լուծման ուղղությամբ միջոցառմամբ նախատեսված գործողությունները, մասնավորապես միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցության և օրենսդրության արդիականացման արդյունքում գործուն երաշխիքներ կստեղծվեն անազատության մեջ գտնվող անձանց հատուկ զբաղվածության կենտրոնների ստեղծման և այդ կենտրոնների գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման համար:
6 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:04:13 Միջոցառման արդյունքն է՝ ստեղծված են բավարար երաշխիքներ քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ։ Ինչպես արդեն նշվել էր առաջին միջոցառման գործողությունների վերլուծման ժամանակ, գործողությունների արդյունքում օգտագործվում է երաշխիք եզրույթը, որը տարընկալման հիմք կարող է հանդիսանալ։ Այսպես, գործողության մեջ նշվում է ծրագրի մշակում և ներդնում, որը նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները գործողության իրականացման դեպքում պետք է ապահոված լինեն բնակարաններով։ Եթե Նախագծի հեղինակը այդպիսի նպատակ է սահմանել, ապա պետք է նախատեսել մեկ այլ գործողություն, այն է՝ իրավական ակտի ընդունում, որը սահմանելու է բնակարանների տրամադրման կարգն ու պայմանները։ Այսպիսով, պետք է համապատասխանեցնել գործողություններն ակնկալվող արդյունքին, սահմանելով բնակարանների տրամադրման թիվը քրեակատարողական ծառայողներին նշված ժանակահատվածում։ Եթե Նախագծի հեղինակը նպատակ է սահմանել միայն օրենսդրական մակարդակում ներդնել ծրագիրը, ապա պետք է սահմանել որպես գործողություն իրավական ակտի ընդունում, որը կհանգեցնի բավարար օրենսդրական երաշխիքների ստեղծմանը, քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ։ Միջացառման անվանումը ներառում է սոցիալական պայմանների բարելավում, բայց նախատեսում է միայն բնակարանների տրամադրում քրեակատարողական ծառայողներին։ Առաջարկում ենք ներառել նաև աշխատավարձի բարձրացման վերաբերյալ գործողույթուններ և ժամկետներ։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ, որոնց համաձայն գնահատվելու են քրեակատարողական ծառայողների համար բնակարանային ապահովման կարիքները, մշակվելու և ներդրվելու է համապատասխան ծրագիր:
7 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:07:29 Միջոցառման արդյունքն է՝ համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող քրեակատարողական ծառայողների պատրաստում։ Սույն գործողությունների գնահատման և մշտադիտարկման համար անհրաժեշտ է սահմանել վերստուգիչ չափանիշներ, օրինակ ուսումնական ծրագիր, հայեցակարգ։Արդյունքի որակական գնահատման համար վերստուգիչ չափանիշները կարևոր և պարտադիր նշանակություն ունեն։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Ընդունվել է Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ:
8 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:09:10 Միջոցառման արդյունքն է՝ անչափահասների արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, իրավունքների պաշտպանություն, անչափահաս դատապարտյալների կարիքներին համապատասխանեցված պայմաններ։ Գործողություններից միայն մեկն է նախատեսում Արդարադատության խորհրդի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտի ընդունում, ընդ որում՝ արդյունքում նշվում է անչափահաս դատապարտյալների իրավունքների պաշտպանություն, որը պետք է ապահովել քրեակատարողական համակարգում գործող իրավական ակտերով։ Անհրաժեշտ է միջազգային իրավական կարգավորումների և անչափահասների կարիքների գնահատման համաձայն իրականացնել օրենսդրական փոփոխություններ, սահմանելով հստակ կատարաման ժամկետներ։ Գործողությունների կատարման ժամկետում առկա է վրիպում, քանզի նշված է 2019-2019թթ.։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ, որոնց համաձայն մշակվելու է անչափահասների արդարադատության ոլորտի զարգացման ուղղված ծրագիր և այն համապատասխան իրավական ակտի տեսքով ներկայացվելու է ՀՀ կառավարություն: Հստակեցվել է կատարման ժամկետները:
9 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:11:55 ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն այց կատարելու ժամանակ նշել էր, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայկական բանտային համակարգի հիմնախնդիրներից, և կոչ է արել Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել այդ երևույթի դեմ պայքարելու համար։ ԽԿԿ-ի պատվիրակությունը մատնանշեց, որպես քայլերից մեկը՝ քրեակատարողական ծառայողների, մասնավորապես կրտսեր պաշտոններ զբաղացնող աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Դիտորդների խմբի կողմից իրականացվել է վերլուծություն՝ ազատազրկված անձանց կողմից բջջային հեռախոսներ պահելու հետևանքների վերաբերյալ։ Վերլուծության արդյունքում պարզվել էր, որ բջջային հեռախոսի՝ որպես արգելված իրի օգտագործումը, հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի աճման, քանզի անհասկանալի է մնում առգրավված հեռախոսների հետագա ճակատագիրը և թե ինչպես են կանխվում նման ռիսկերը։ Դիտորդների խումբը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել բջջային հեռախոսների կիրառությունը քրեակատարողական հիմնարկներում թույլատրելու հնարավորությունը, ինչը կնվազեցնի քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքներում ներգրավվելու հնարավորությունը: Առաջարկում ենք 2-րդ գործողության համար սահմանել ավելի երկար կատարման ժամկետ, քանզի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար ուղղված միջոցառումները պետք է ունենան շարունակական բնույթ և կիրառվեն Ռազմավարությամբ սահմանված 2018-2038թթ. ժամանակահատվածում։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ, հստակեցվել են ժամկետները:
10 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:13:45 Միջոցառման արդյունքն է՝ քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու նախադրյալների ստեղծում։ Սույն միջոցառումն արդեն իսկ սահմանված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 20-րդ կետում՝ կատարել ուսումնասիրություն քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, և արդյունքներով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր։ Որպես արդյունք գրանցված է հետևյալը՝ ստեղծվել են նախադրյալներ, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելու համար։ Այսպես, եթե համեմատական անցկացնենք Ռազմավարության և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների միջև, ապա՝ հանգում ենք այն եզրահանգմանը, որ երկու միջոցառումներն ուղղված են քրեկատարողական հիմնարկների ենթակառուցվածքների ուսումնասիրմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու վերաբերյալ ծրագրի մշակմանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման համար համապատասխան պայմանների և նախադրյալների ստեղծմանը։ Այսպիսով, ստացվում է որ երկու ռազմավարական ծրագրերով սահմանվում է նույնաբովանադակ գործողություն կատարման տարբեր ժամկետներով։ Առաջարկում ենք հստակեցնել Ռազմավարության սույն միջոցառման գործողությունների բովանդակությունը կամ հանել, որպես արդեն իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված գործողություն։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Կապված այն հարցադրման հետ, թե ինչու նույն միջոցառումը սահմանված է և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով և այս ռազմավարության միձոցառումների ծրագրով, այդ առնչությամբ գտնում ենք, որ այս ռազմավարությունը հանդիսանալու է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման և հետագա զարգացման համար ուղենիշային և հիմնարար փաստաթուղթ, հետևաբար այդ ոլորտին վերաբերող տարբեր ուղություններով իրականացվելիք միջոցառումները պետք է ներառված լինեն ոլորտի զարգացման տեսլականը ուրվագծող փաստաթղթում, եթե ժամկետային առումով դրանք իրականացվելու են Ռազմավարությամբ նախատեսված քսանամյա ժամկետներում:
11 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:17:12 ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին: ՀՀ արդարադատության նախարարությունում վերոնշյալ բաժնի ստեղծումը պայմանավորված է ազատազրկված անձանց բողոքների արագ արձագանքման, օպերատիվ լուծման և իրավիճակի վերահսկման անհրաժեշտությամբ։ Սույն բաժինը կարող է հանդիսանալ ազատազրկված անձանց համար իրավունքների և հիմնարար ազատությունների լրացուցիչ պաշտպանության երաշխիք։ Ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փոփոխություների փաթեթ։ Նախագծում սահմանվել է այն կարևորագույն հիմնախնդիրը, որը կապված է պատիժը կրելուց հետո բանտարկյալներին՝ հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորությունների և երաշխիքների տրամադրման արդյունավետ համակարգի բացակայության հետ։ Նախագծում բավականին մանրամասնորեն տրվել է խնդրի վերաբեյալ հիմնավորում, սակայն բաց է թողնված ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի ապահովման և պաշտպանության վերաբերյալ խնդիրները, որոնք առկա են գործող օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում։ ՄԻԵԴ-ը և ԽԿԿ-ի պատվիրակությունը բազմիցս նշել են տեսակցությունների կարևորությունը ազատությունից զրկված անձանց համար, որպես հասարակությունում վերաինտեգրման բաղկացուցիչ մաս, որպես ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքների արդյունավետ իրականացում։ Երկարաժամկետ դատապարտված բանտարկյալների վրա ինստիտուցիոնալացման բացասական ազդեցության հետևանքները նվազեցնելու և բանտարկյալներին հասարակությունում վերաինտեգրման ուղղորդման համար, անհրաժեշտ է արդյունավետ պահել բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ։ ԽԿԿ-ի պատվիրակությունը ազատազրկման վայրերի այցելությունների ժամանակ բացասական է գնահատել ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալների իրավիճակը՝ կապված նյութական պայմանների, զբաղվածության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորության հետ։ Ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալները ենթարկվում են հատուկ սահմանափակումների, որոնք հավանաբար կարող են իրենց ազդեցությամբ խորացնել վնասակար հետևանքները, որոնք բնորոշ են երկարաժամկետ կալանքին։ Նման սահմանափակումների օրինակներն են՝ բաժանումն այլ բանտարկյալներից, այլ բանտարկյալների հետ հաղորդակցվելու արգելումը, սահմափակ թվով այցերի հնարավորություն։ ԽԿԿ-ի պատվիրակությունը նշել է, որ նմանատիպ հատուկ սահմանափակումների հիմքում ընկած է տարբերակված մոտեցումը՝ ըստ դատավճռով սահմանված պատժատեսակի, առանց անհատական վտանգների գնահատման, որոնք բանտարկյալները կարող են կամ չեն կարող ներկայացնել։ ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ Հայաստանում գործող այն համակարգը, որի համաձայն բանտարկյալների արտաքին աշխարհի հետ հաղորդակցության աստիճանը որոշվում է դատավճռով սահմանված պատժի տեսակից և պատժի կրման ռեժիմից, սկզբունքորեն սխալ է։ ԽԿԿ-ի պատվիրակության կարծիքով բոլոր բանտարկյալներն անկախ պատժից և ռեժիմից, պետք է ունենան շաբաթական առնվազն մեկ ժամ տեսակցության իրավունք։ Ցանկալի է, որ բանտարկյալներն ունենան տեսակցություններ ամեն շաբաթ։ Հնարավորություն պետք է ընձեռնվի, որ բանտարկյալներն ունենան կուտակվող տեսակցությունների իրավունք այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում այցեր չեն եղել։ ԽԿԿ-ի պատվիրակության կողմից նշվել է այն փաստը, որ ցմահ դատապարտված բանտարկյալների տեսակցությունների թիվը զգալիորեն ցածր է համեմատած այլ բանտարկյալների հետ, և հորդորեց ՀՀ իշխանություններին համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կնախատեսեն տեսակցությունների թվի հավասար բաշխումը բոլոր դատապարտյալների միջև։ Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պետք է ունենան բաց պայմաններում կարճատև տեսակցությունների իրավունք, կարող են սահմանվել փակ տեսակցություններ՝ անվտանգության անհատական գնահատմամբ: Չի ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով Ձեր կողմից ներկայացված հավելյալ միջոցառումների առաջարկություններին վերաբերող համապատասխան միջոցառումներ արդեն իսկ նախատեսված են և դրանց կատարման ժամկետներ են նախատեսվել 2017 թվականի 3-րդ եռամսյակը: Հետևաբար, ժամկետներով պայմանավորված այդ միջոցառումները նպատակահար չէ ներառել այս ռազմավարության միջոցառումների ծրագրով, քանի որ դրանք արդեն իսկ կատարման փուլում են գտնվում:
12 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ 15.09.2017 16:00:01 Սույն գործողության արդյունքն է՝ մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի պատրաստում։ Պատճառահետևանքային կապը գործողության և արդյունքի միջև բացակայում է, որովհետև միայն ուսումնասիրության և կարիքների գնահատման արդյունքում հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական ծառայության արդիականացում։ Անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել համալիր գործողություններ կադրերի վերապատրաստման համար՝ ներառելով մասնագիտական դասընթացներ, փոխանակման ծրագրեր և այլ միջոցառումներ։ Ռազմավարությամբ սահմանված գործողությունները չեն հանգեցնում ակնկալվող արդյունքին, այդ իսկ պատճառով առաջարկում ենք լրացնել գործողությունների ցանկը։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Գործողությունների ցանկը լրացնելու առաջարկության առնչությամբ հայտում ենք, որ այն ընդունելի չէ այն հիմնավորմամբ, որ վերանայվել է Ռազմավարության միջոցառումների ծրագրով կոնկրետ միջոցառումների համար նախատեսված գործողությունները և սահմանվել են վերստուգելի ցուցանիշներ:
13 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 16:21:19 Սույն գործողությունների համար սահմանվել է կատարման ժամկետ՝ 2018-2022թթ.։ Գործողությունների համար նախատեսված չէ վերստուգելի չափանիշ, որը սահմանված է օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրում, որը կարևոր դեր է կատարում ծրագրի գնահատման և մշտադիտարկման համար։ Վերստուգիչ չափանիշի առկայության դեպքում ծրագիրը ստանում է ժամկետային և կատարողական հստակություն։ Նախագծում բոլոր գործողությունների համար բացակայում է վերստուգիչ չափանիշը, որը կարող է բացասական ազդել Ռազմավարության միջոցառումների իրականացման ծրագրի վրա։ Միջոցառման արդյունքը սահմանված է որպես՝ քրեակատարողական համակարգում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքների ներդնում։ Սույն արդյունքը կարիք ունի պարզաբանման և հստակեցման, որովհետև տրամաբանորեն պայմանավորված չէ միջոցառման կատարումով։ Միջոցառումը նախատեսում է օրենսդրության փոփոխություն՝ ըստ միջազգային փորձի և քրեակատարողական ոլորտում ձեռնարկվող բարեփոխումների, որոնք պետք է հանգեցնեն օրենսդրական դաշտի բարելավմանը։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխիքները բնորոշվում են որպես պայմանների, միջոցների և մեթոդների համակարգ, որը ապահովում է յուրաքանչյուրին հավասար իրավական հնարավորություններով բացահայտելու, ձեռք բերելու և իրականացնելու իրենց իրավունքները և ազատությունները: Երաշխիքները ըստ բովանդակության և գործունեության լինում են իրավատնտեսական, սոցիալ-իրավական, իրավաքաղաքական և իրավական։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման և պաշտպանության վերաբերյալ դրույթների ամրագրումը օրենսդրությունում հանդես է գալիս որպես իրավական կամ օրենսդրական երաշխիք։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Առաջարկում ենք միջոցառման արդյունքը հստակեցնել, հետևյալ կերպ շարադրելով՝ քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ամրագրում: Ընդունվել է Ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ, իսկ ակնկալվող արդյունքը վերանայվել է:
14 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 16:25:45 Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 19-րդ կետը նախատեսում է ստեղծել քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմներ՝ ընդդատյա դատարանի, բողոքներին ներկայացվող պահանջների, բողոքարկման ժամկետների հստակ ամրագրմամբ։ Սույն գործողության արդյունքը լրացուցիչ երաշխիքների ստեղծումն է ազատությունից զրկված անձանց կողմից բողոքարկման հստակ ընթացակարգերի սահմանման համար։ Ստացվում է, որ Ռազմավարությունը նախատեսում է ստեղծել բողոքների քննության նոր մեխանիզմ, երբ դեռ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019թթ. 19-րդ կետով սահմանված նույնաբովանդակ գործողությունը չի կատարվել։ Ռազմավարության և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019թթ. վերոնշյալ գործողությունների կատարման պատասխանատու մարմինն է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը։ Արդյոք նպատակահարմար է սահմանել այնպիսի մի գործողություն, որի կատարումն հիմնված է մի պայմանի վրա, որի բովանդակությունը դեռևս սահմանված չի օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում։ Եթե Նախագծի հեղինակը նպատակ ուներ կատարելագործել քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմները, ապա՝ դա պետք է իրականացվի Ռազմավարությամբ սահմանաված 2018-2038թթ. ընթացքում։ Առաջարկում ենք սույն գործողությունը հանել կամ համապատասխանեցնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019թթ. 19-րդ կետին, սահմանելով բողոքարկման մեխանիզմների կատարելագործում 2018-2038թթ. համար։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշ գործողության կատարման համար։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Կապված այն հարցադրման հետ, թե ինչու նույն միջոցառումը սահմանված է և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով և այս ռազմավարության միձոցառումների ծրագրով, այդ առնչությամբ գտնում ենք, որ այս ռազմավարությունը հանդիսանալու է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման և հետագա զարգացման համար ուղենիշային և հիմնարար փաստաթուղթ, հետևաբար այդ ոլորտին վերաբերող տարբեր ուղություններով իրականացվելիք միջոցառումները պետք է ներառված լինեն ոլորտի զարգացման տեսլականը ուրվագծող փաստաթղթում, եթե ժամկետային առումով դրանք իրականացվելու են Ռազմավարությամբ նախատեսված քսանամյա ժամկետներում:
15 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 16:28:12 Սույն միջոցառման երրորդ գործողության համար սահմանված է ժամկետ 2022-2038թթ., որը բավականին լայն ժամանակահատված է մշտադիտարկման և վերահսկման համար։ Բացի այդ, անհասկանալի է արդյո՞ք վերանորոգման աշխատանքների իրականացման վերջնաժամկետը պետք է լինի 2038թ.։ Անհրաժեշտ է յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկների վերանորոգման աշխատանքների համար առանձին սահմանել առանձին ժամկետներ։ Ամեն մի քրեակատարողական հիմնարկի վերանորոգման աշխատանքների համար առանձին ժամկետների սահմանումը կարող է նպաստել Ռազմավարությամբ սահմանված գործողությունների իրականացման արդյունավետությանն ու թափանցիկությանը։ Այսպիսով, առաջարկում ենք միջոցառման 3-րդ գործողությունները հստակեցնել, սահմանելով համապատասխան ժամկետներ։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Միջոցառման ժամկետների հստակեցման առնչությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական հիմնարկների վերանորոգման և նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման համար համապատասխան ֆինանսական հաշվարկների, նախագծային փաստաթղթերի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պարագայում է միայն նպատակահարմար այս միջոցառմամբ նախատեսված առանձին գործողությունների համար սահմանել կոնկրետ ժամկետներ:
16 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 16:29:55 Դիտորդական խմբի կողմից բազմիցս բարձրաձայնվել է բժշկական սպասարկման ծառայության աշխատակիցների անկախության խնդիրը: Այսպես, բժիշկը հիմնարկի պետին պետք է ներկայացնի կալանավորված անձին կամ դատապարտյալին բուժական ուղղիչ հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ փոխադրելու, կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու, բժշկական կոնսոլիում, խորհրդատվություն կամ բժշկական հանձնաժողովի կողմից քննարկում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն և ստանա նրա համաձայնությունը, ինչի պատճառով արձանագրվում են բժշկական օգնություն ցուցաբերելու ուշացումների և, նույնիսկ, մերժման հիմքեր: Դա կապված է նրա հետ, որ վերջնական որոշումը պատկանում է հիմնարկի պետին: Անկախության սահմանափակումը վերաբերում է նաև մարմնական վնասվածքներն արձանագրելու և ազատազրկված անձին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ բժշկական եզրակացություն տրամադրելուն: Բժշկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստումը կարևոր նշնակություն ունի բժշկական օգնության որակի ապահովման համար, սակայն խնդիրների համակարգային լուծման համար անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում բժիշկների անկախությունն ապահովելու համար բուժծառայությունն ընդգրկել ՀՀ Առողջապահության նախարարության համակարգում: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում բժշկական սպասարկման բաժնի կամ բաժանմունքի կամ խմբի ղեկավարին ընձեռել հնարավորություն՝ ինքնուրույն որոշելու կալանավորված անձի և դատապարտյալի՝ այլ բժշկական հիմնարկ տեղափոխելու հարցը` կախված բժշկական անհրաժեշտությունից: Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: <<Քրեակատարողական հիմնարկներում բժիշկների անկախությունն ապահովելու համար բուժծառայությունը ՀՀ առողջապահության համակարգում ընդգրկելու առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի թիվ 2 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացման ծրագրի հայեցակարգը>>, որը, ի թիվս այլ կանոնակարգումների, նախատեսում է նաև բուժծառայողների անկախության նոր գործիքակազմի ներդնում, որի շրջանակներում ներկայումս քննարկվում է քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման անձնակազմի անկախության ապահովման մի շարք ուղղություններ:
17 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 17:55:02 Սույն գործողության արդյունքն է՝ մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի պատրաստում։ Պատճառահետևանքային կապը գործողության և արդյունքի միջև բացակայում է, որովհետև միայն ուսումնասիրության և կարիքների գնահատման արդյունքում հնարավոր չէ իրականացնել քրեակատարողական ծառայության արդիականացում։ Անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել համալիր գործողություններ կադրերի վերապատրաստման համար՝ ներառելով մասնագիտական դասընթացներ, փոխանակման ծրագրեր և այլ միջոցառումներ։ Ռազմավարությամբ սահմանված գործողությունները չեն հանգեցնում ակնկալվող արդյունքին, այդ իսկ պատճառով առաջարկում ենք լրացնել գործողությունների ցանկը։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Գործողությունների ցանկը լրացնելու առաջարկության առնչությամբ հայտում ենք, որ այն ընդունելի չէ այն հիմնավորմամբ, որ վերանայվել է Ռազմավարության միջոցառումների ծրագրով կոնկրետ միջոցառումների համար նախատեսված գործողությունները և սահմանվել են վերստուգելի ցուցանիշներ:
18 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 17:56:51 Միջոցառման արդյունքն է՝ ստեղծվել են նպաստավոր պայմաններ անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովման համար։ Ռազմավարության սույն միջոցառումով վերհանված խնդիրը միշտ գտնվել է ԽԿԿ-ի պատվիրակության ուշադրության ներքո, որը վերջին անգամ արտացոլվել է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ 2015թ. զեկույցում։ Սահմանված գործողությունների և ակնկալվող արդյունքի պատճառահետևանքային կապը հանգեցնում է այն եզրահանգմանը, որ անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության հարցը կարգավորվելու է օրենսդրական մակարդակում։ ԽԿԿ-ը անդրադառնալով սույն խնդրին կարևորել է Հայաստանի Հանրապետության կողմից քրեակատարողական հիմնարկներում ներկայացված օրենսդրական բարեփոխումների ծրագիրը, սակայն նշել է, որ անհրաժեշտ է գործողություններ իրականացնել ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գործնականում ապահովելու համար։ Միջոցառման 3-րդ գործողությունը հստակեցման անհրաժեշտություն ունի, պետք է սահմանել այն իրավական ակտերը, որոնք ենթարկվելու են փոփոխությունների կամ մշակվելու են նոր օրենքների նախագծեր։ Անհրաժեշտ ենք գնտում գործողությունների մեջ սահմանել գործուն քայլեր, որոնք ուղղված կլինեն ազատազրկված անձանց համար հատուկ զբաղվածության կենտրոնների ստեղծման, այդ կենտրոնների մասնագետների վերապաստրաման և այլ աշխատանքների համար։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գորնծականում ապահովելու համար ներկայացված առաջարկի առնչությամբ հայտնում ենք, որ հստակեցվել են վերստուգելի ցուցանիշները: Ինչպես նաև հայտնում ենք, որ վերոնշյալ խնդրի լուծման ուղղությամբ միջոցառմամբ նախատեսված գործողությունները, մասնավորապես միջազգային փորձի ուսումնասիրությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցության և օրենսդրության արդիականացման արդյունքում գործուն երաշխիքներ կստեղծվեն անազատության մեջ գտնվող անձանց հատուկ զբաղվածության կենտրոնների ստեղծման և այդ կենտրոնների գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման համար:
19 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 17:58:57 Միջոցառման արդյունքն է՝ ստեղծված են բավարար երաշխիքներ քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ։ Ինչպես արդեն նշվել էր առաջին միջոցառման գործողությունների վերլուծման ժամանակ, գործողությունների արդյունքում օգտագործվում է երաշխիք եզրույթը, որը տարընկալման հիմք կարող է հանդիսանալ։ Այսպես, գործողության մեջ նշվում է ծրագրի մշակում և ներդնում, որը նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները գործողության իրականացման դեպքում պետք է ապահոված լինեն բնակարաններով։ Եթե Նախագծի հեղինակն այդպիսի նպատակ է սահմանել, ապա պետք է նախատեսել մեկ այլ գործողություն, այն է՝ իրավական ակտի ընդունում, որը սահմանելու է բնակարանների տրամադրման կարգն ու պայմանները։ Այսպիսով, պետք է համապատասխանեցնել գործողություններն ակնկալվող արդյունքին, սահմանելով բնակարանների տրամադրման թիվը քրեակատարողական ծառայողներին նշված ժանակահատվածում։ Եթե Նախագծի հեղինակը նպատակ է սահմանել միայն օրենսդրական մակարդակում ներդնել ծրագիրը, ապա պետք է սահմանել որպես գործողություն իրավական ակտի ընդունում, որը կհանգեցնի բավարար օրենսդրական երաշխիքների ստեղծմանը, քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ։ Միջոցառման անվանումը ներառում է սոցիալական պայմանների բարելավում, բայց նախատեսում է միայն բնակարանների տրամադրում քրեակատարողական ծառայողներին։ Առաջարկում ենք ներառել նաև աշխատավարձի բարձրացման վերաբերյալ գործողույթուններ և ժամկետներ։ Դիտորդական խումբն առաջարկում է փոփոխել աշխատավարձային քաղաքականության գործող պրակտիկան, մասնավորապես, քրեակատարողական հիմնարկի ծառայողի աշխատավարձի մեծությունը կարելի է որոշակիորեն պայմանավորել, օրինակ, տվյալ քրեակատարողական հիմնարկում ազատազրկվածների թվաքանակով: Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ, որոնց համաձայն գնահատվելու են քրեակատարողական ծառայողների համար բնակարանային ապահովման կարիքները, մշակվելու և ներդրվելու է համապատասխան ծրագիր:
20 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 18:02:44 Միջոցառման արդյունքն է՝ համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող քրեակատարողական ծառայողների պատրաստում։ Սույն գործողությունների գնահատման և մշտադիտարկման համար անհրաժեշտ է սահմանել վերստուգիչ չափանիշներ, օրինակ ուսումնական ծրագիր, հայեցակարգ։ Արդյունքի որակական գնահատման համար վերստուգիչ չափանիշները կարևոր և պարտադիր նշանակություն ունեն։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Ընդունվել է Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ:
21 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 18:08:33 Միջոցառման արդյունքն է՝ անչափահասների արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, իրավունքների պաշտպանություն, անչափահաս դատապարտյալների կարիքներին համապատասխանեցված պայմաններ։ Գործողություններից միայն մեկն է նախատեսում Արդարադատության խորհրդի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտի ընդունում, ընդ որում՝ արդյունքում նշվում է անչափահաս դատապարտյալների իրավունքների պաշտպանություն, որը պետք է ապահովել քրեակատարողական համակարգում գործող իրավական ակտերով։ Անհրաժեշտ է միջազգային իրավական կարգավորումների և անչափահասների կարիքների գնահատման համաձայն իրականացնել օրենսդրական փոփոխություններ, սահմանելով հստակ կատարաման ժամկետներ։ Գործողությունների կատարման ժամկետում առկա է վրիպում, քանզի նշված է 2019-2019թթ.։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ, որոնց համաձայն մշակվելու է անչափահասների արդարադատության ոլորտի զարգացման ուղղված ծրագիր և այն համապատասխան իրավական ակտի տեսքով ներկայացվելու է ՀՀ կառավարություն: Հստակեցվել է կատարման ժամկետները:
22 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 18:10:16 ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն այց կատարելու ժամանակ նշել էր, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայկական բանտային համակարգի հիմնախնդիրներից, և կոչ է արել Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել այդ երևույթի դեմ պայքարելու համար։ ԽԿԿ-ի պատվիրակությունը մատնանշեց, որպես քայլերից մեկը՝ քրեակատարողական ծառայողների, մասնավորապես կրտսեր պաշտոններ զբաղացնող աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Դիտորդների խմբի կողմից իրականացվել է վերլուծություն՝ ազատազրկված անձանց կողմից բջջային հեռախոսներ պահելու հետևանքների վերաբերյալ։ Վերլուծության արդյունքում պարզվել էր, որ բջջային հեռախոսի՝ որպես արգելված իրի օգտագործումը, հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի աճման, քանզի անհասկանալի է մնում առգրավված հեռախոսների հետագա ճակատագիրը և թե ինչպես են կանխվում նման ռիսկերը։ Դիտորդների խումբը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել բջջային հեռախոսների կիրառությունը քրեակատարողական հիմնարկներում թույլատրելու հնարավորությունը, ինչը կնվազեցնի քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքներում ներգրավվելու հնարավորությունը: Առաջարկում ենք 2-րդ գործողության համար սահմանել ավելի երկար կատարման ժամկետ, քանզի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար ուղղված միջոցառումները պետք է ունենան շարունակական բնույթ և կիրառվեն Ռազմավարությամբ սահմանված 2018-2038թթ. ժամանակահատվածում։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ, հստակեցվել են ժամկետները:
23 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 18:13:04 Միջոցառման արդյունքն է՝ քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու նախադրյալների ստեղծում։ Սույն միջոցառումն արդեն իսկ սահմանված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 20-րդ կետում՝ կատարել ուսումնասիրություն քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, և արդյունքներով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր։ Որպես արդյունք գրանցված է հետևյալը՝ ստեղծվել են նախադրյալներ, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելու համար։ Այսպես, եթե համեմատական անկցանենք Ռազմավարության և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների միջև, ապա՝ հանգում ենք այն եզրահանգմանը, որ երկու միջոցառումներն ուղղված են քրեկատարողական հիմնարկների ենթակառուցվածքների ուսումնասիրմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու վերաբերյալ ծրագրի մշակմանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման համար համապատասխան պայմանների և նախադրյալների ստեղծմանը։ Այսպիսով, ստացվում է որ երկու ռազմավարական ծրագրերով սահմանվում է նույնաբովանադակ գործողություն կատարման տարբեր ժամկետներով։ Առաջարկում ենք հստակեցնել Ռազմավարության սույն միջոցառման գործողությունների բովանդակությունը կամ հանել, որպես արդեն իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված գործողություն։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։ Ընդունվել է մասնակի Սահմանվել է միջոցառման վերստուգելի չափանիշներ: Կապված այն հարցադրման հետ, թե ինչու նույն միջոցառումը սահմանված է և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով և այս ռազմավարության միձոցառումների ծրագրով, այդ առնչությամբ գտնում ենք, որ այս ռազմավարությունը հանդիսանալու է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման և հետագա զարգացման համար ուղենիշային և հիմնարար փաստաթուղթ, հետևաբար այդ ոլորտին վերաբերող տարբեր ուղություններով իրականացվելիք միջոցառումները պետք է ներառված լինեն ոլորտի զարգացման տեսլականը ուրվագծող փաստաթղթում, եթե ժամկետային առումով դրանք իրականացվելու են Ռազմավարությամբ նախատեսված քսանամյա ժամկետներում:
24 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 19.09.2017 18:17:38 ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին: ՀՀ արդարադատության նախարարությունում վերոնշյալ բաժնի ստեղծումը պայմանավորված է ազատազրկված անձանց բողոքների արագ արձագանքման, օպերատիվ լուծման և իրավիճակի վերահսկման անհրաժեշտությամբ։ Սույն բաժինը կարող է հանդիսանալ ազատազրկված անձանց համար իրավունքների և հիմնարար ազատությունների լրացուցիչ պաշտպանության երաշխիք։ Ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում։ Նախագծում սահմանվել է այն կարևորագույն հիմնախնդիրը, որը կապված է պատիժը կրելուց հետո բանտարկյալներին՝ հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորությունների և երաշխիքների տրամադրման արդյունավետ համակարգի բացակայության հետ։ Նախագծում բավականին մանրամասնորեն տրվել է խնդրի վերաբեյալ հիմնավորում, սակայն բաց է թողնված ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի ապահովման և պաշտպանության վերաբերյալ խնդիրները, որոնք առկա են գործող օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում։ ՄԻԵԴ-ը և ԽԿԿ-ի պատվիրակությունը բազմիցս նշել են տեսակցությունների կարևորությունը ազատությունից զրկված անձանց համար, որպես հասարակությունում վերաինտեգրման բաղկացուցիչ մաս, որպես ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքների արդյունավետ իրականացում։ Երկարաժամկետ դատապարտված բանտարկյալների վրա ինստիտուցիոնալացման բացասական ազդեցության հետևանքները նվազեցնելու և բանտարկյալներին հասարակությունում վերաինտեգրման ուղղորդման համար, անհրաժեշտ է արդյունավետ պահել բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ։ ԽԿԿ-ի պատվիրակությունը ազատազրկման վայրերի այցելությունների ժամանակ բացասական է գնահատել ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալների իրավիճակը՝ կապված նյութական պայմանների, զբաղվածության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորության հետ։ Ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալները ենթարկվում են հատուկ սահմանափակումների, որոնք հավանաբար կարող են իրենց ազդեցությամբ խորացնել վնասակար հետևանքները, որոնք բնորոշ են երկարաժամկետ կալանքին։ Նման սահմանափակումների օրինակներն են՝ բաժանումն այլ բանտարկյալներից, այլ բանտարկյալների հետ հաղորդակցվելու արգելումը, սահմափակ թվով այցերի հնարավորություն։ ԽԿԿ-ի պատվիրակությունը նշել է, որ նմանատիպ հատուկ սահմանափակումների հիմքում ընկած է տարբերակված մոտեցումը՝ ըստ դատավճռով սահմանված պատժատեսակի, առանց անհատական վտանգների գնահատման, որոնք բանտարկյալները կարող են կամ չեն կարող ներկայացնել։ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ Հայաստանում գործող այն համակարգը, որի համաձայն բանտարկյալների արտաքին աշխարհի հետ հաղորդակցության աստիճանը որոշվում է դատավճռով սահմանված պատժի տեսակից և պատժի կրման ռեժիմից, սկզբունքորեն սխալ է։ ԽԿԿ-ի պատվիրակության կարծիքով բոլոր բանտարկյալներն անկախ պատժից և ռեժիմից, պետք է ունենան շաբաթական առնվազն մեկ ժամ տեսակցության իրավունք։ Ցանկալի է, որ բանտարկյալներն ունենան տեսակցություններ ամեն շաբաթ։ Հնարավորություն պետք է ընձեռնվի, որ բանտարկյալներն ունենան կուտակվող տեսակցությունների իրավունք այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում այցեր չեն եղել։ ԽԿԿ-ի պատվիրակության կողմից նշվել է այն փաստը, որ ցմահ դատապարտված բանտարկյալների տեսակցությունների թիվը զգալիորեն ցածր է համեմատած այլ բանտարկյալների հետ, և հորդորեց ՀՀ իշխանություններին համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կնախատեսեն տեսակցությունների թվի հավասար բաշխումը բոլոր դատապարտյալների միջև։ Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պետք է ունենան բաց պայմաններում կարճատև տեսակցությունների իրավունք, կարող են սահմանվել փակ տեսակցություններ՝ անվտանգության անհատական գնահատմամբ: Չի ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով Ձեր կողմից ներկայացված հավելյալ միջոցառումների առաջարկություններին վերաբերող համապատասխան միջոցառումներ արդեն իսկ նախատեսված են և դրանց կատարման ժամկետներ են նախատեսվել 2017 թվականի 3-րդ եռամսյակը: Հետևաբար, ժամկետներով պայմանավորված այդ միջոցառումները նպատակահար չէ ներառել այս ռազմավարության միջոցառումների ծրագրով, քանի որ դրանք արդեն իսկ կատարման փուլում են գտնվում: