«Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՀՀ ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի N 86 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՀՀ ՊՊՀ) 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 86 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.10-րդ մասի և 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներից: Միաժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 381 որոշումը ներկայումս չի գործում, անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի (ՊՊՀ) 2000 թվականի դեկտեմբերի 12-ի ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և պետական փորձաքննության ներկայացման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 86 որոշումը:
Ներկայումս չկան սահմանված պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջները և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորմամբ երկրաբանատնտեսագիտական գնահատման մեթոդական ցուցումները, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հաստատելու պինդ օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման նյութերի բովանդակությանը, ձևավորմանը և ընդերքաբանական փորձաքննության ներկայացման մասին նոր հրահանգ:
Հրամանի հաստատումը հնարավորություն կտա կարգավորելու ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված գործընթացին առնչվող իրավահարաբերությունները:
-
Duration
24.02.2021 11.03.2021 -
Type
Order Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 57
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.