ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
1) «ա.» ենթակետում «հացահատիկաոլոռային» բառը փոխարինել «հատիկաընդեղենային» բառով,
2) «ժ.» ենթակետում «անասնաբուծության» բառը փոխարինել «տավարաբուծության» բառով,
3) «ժդ.» ենթակետում «ձիաբուծության» բառից հետո լրացնել «գոմեշաբուծության» բառը,
4) «ժե.» ենթակետում «եղջերվաբուծության» բառից հետո լրացնել «ջայլամաբուծության» բառը։
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ․» ենթակետում «նպատակային դրամական միջոցների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա պետու-թյունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցների,» բառերը։
Հոդված 3. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ․
«3) գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաև «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ։
-
Duration
15.02.2021 02.03.2021 -
Type
Legal code
-
Area
Financial
-
Ministry
Ministry of Finance
Views 165
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.