Add to favourites

The project has not been accepted

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:

        Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հովելու նպատակով «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրենքով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրակա­նաց­նող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2021 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­ման առնչու­թյամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրա­ժեշ­տություն չի առա­ջանա: 

 

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

  

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

  • Discussed

    08.02.2021 - 23.02.2021

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4458

Print