Add to favourites

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ

ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաք­սային արտոնություններ տրա­մադրելու մասին» 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ-73-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երրորդ պարբերության 3-րդ կետը շարադրել հետև­յալ խմբագրությամբ.

«3) կազմակերպությունների եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվում, կազ­մա­կեր­պու­թյուն­ների ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվում․»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովան­դա­կությամբ.

«Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրա­կանացնելու դեպքում այդ գոր­ծունեությունից շահութահարկը և գործարքներից ավե­լաց­ված արժեքի հարկը հաշ­վարկ­վում և վճարվում են Հայաստանի Հան­րա­պետու­թյան հար­կա­յին օրենս­գրքով սահմանված ընդհանուր կարգով։

Կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործարքներ իրականացնելու դեպ­­­քում այդ գործարքների հետ կապված և սույն հոդվածի համաձայն նախկինում ավե­լաց­ված արժեքի հարկից ազատված գործարքներ իրականացրած անձանց հարկային պար­տա­վո­րություններն այդ մասով վերահաշվարկման ենթակա չեն։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից և տարածվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերու­թյուն­ների նկատ­մամբ։

  • Discussed

    05.02.2021 - 21.02.2021

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4665

Print