««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Agree
-
0 - Disagree
««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը՝
Վերոհիշյալ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշվի առնելով վերջին շրջանում բնակչության կողմից ներկայացվող բողոքները գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների, անօրինական սարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում առաջացող աղմուկի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգերի օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ`
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Ներկա իրավիճակը։
Հայաստանի Հանրապետությունում գործում է «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) ԵԱՏՄ տեխնիակական կանոնակարգը, որը սահմանում է հրատեխնիկական արտադրանքի բնութագրերը, ըստ վտանգավորության աստիճանի դրանց դասակարգումը, մակնշման, վաճառքի պայմանները, արտադրության, ներմուծման, շուկայահանման պայմանները, ինչպես նաև դրանց համապատասխանության հավաստման ընթացակարգերը։
Համաձայն ՄՄ ՏԿ 006/2011 ԵԱՏՄ[1] տեխնիակական կանոնակարգի, հրատեխնիկական արտադրատեսակները ըստ կիրառման բաժանվում են երկու խմբի՝ հրագործական և հրավառության (фейерверк) արտադրանքների։ Մասնավորապես՝ հրագործական արտադրանքը՝ քիմիական նյութերի և միացությունների խտացված խառնուրդ է, որն այրման և պայթյունի արդյունքում գազային, ջերմային, մեխանիկական էներգիայի արտազատման միջոցով ստեղծում է լուսային, ձայնային, ջերմային տարբեր էֆեկտների ինքնուրույն համադրություն։ Հրավառական արտադրանքը՝ թեթև հրագործական արտադրանքն է, որը նախատեսված է զվարճությունների համար։
Այս խմբերը նույնպես ըստ նպատակայնության և վտանգավորության աստիճանի բաժանվում են դասերի։ Ըստ առաջացած կինետիկ էներգիայի մեծության, դրա ցրվածության շառավիղի և շարժման արագության վերոնշյալ հրագործական արտադրանքները բաժանվում են դասերի՝ I մինչև V դասի։
Հրագործական արտադրանքի շուկայահանումը իրականացվում է միայն պարտադիր համապատասխանության հավաստումից և մակնշումից հետո` համապատասխանության սերտիֆիկատի կամ հավաստագրի մեջ նշելով դրա վտանգավորության դասը։
IV և V դասի հրագործական արտադրանքների՝ որպես վտանգավոր արտադրանքներ, շահագործումը թույլատրվում է իրականացնել միայն հատուկ թույլտվություն կամ լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից։
Միաժամանակ, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեությունը հանդիսանում է ծանուցման ենթակա, որի լիազոր մարմինը հանդիսանում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցումը իրականացվում է պարզ ընթացակարգով։ Մասնվավորապես՝ «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
Վիճակագրությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարականի շրջանակներում հարցում է կատարել ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ խնդրանքով տրամադրել տեղեկատվություն 2019 և 2020 թվականների ընթացքում «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերած անձանց մասին։
Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված տեղեկատվության, 2019-2020 թվականների ընթացքում թվով 101 ֆիզիկական և իրավաբանական անձիք ձեռք են բերել ծանուցման ենթակա «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեությամբ զբաղվելու իրավունք։
Միջազգային փորձի ուսումնասիրություն
Ուսումնասիրելով Directive 2007/23/EC of the European Parliament and of the Council of 23 May 2007 on the placing on the market of pyrotechnic articles ԵՄ դիրեկտիվը[2] պարզվում է, որ բացի սահմանված անվտանգության պահանջներից, ԵՄ տարածքում գոյություն ունի նաև հրագործական արտադրանքների վաճառքի սահմանափակում, մասնավորապես՝ հրագործական արտադրանքները չպետք է վաճառվեն կամ այլ կերպ հասանելի լինեն սպառողներին հետևյալ տարիքային սահմաններից ցածր.
- Հրավառության արտադրանք՝ ըստ դասի
1-ին դաս՝ 12 տարեկան
2-րդ դաս՝ 16 տարեկան։
3-րդ դաս՝ 18 տարեկան
Արտադրողներին, ներմուծողներին և դիստրիբյուտորներին արգելվում է ազատ վաճառելու ավելի բարձր դասի հրավառության կամ հրագործական իրերը՝ բացառությամբ հատուկ գիտելիքներ և որակավորվում ունեցող անձանցից։
Խնդիրը։
Օրենսդրությանը համապատասխան ծանուցումը իրականացվում է պարզ ընթացակարգով՝ առանց տարբերակելու, տնտեսավարողը ծանուցման իրավունք է ստանում ցածր դասի հրագործական արտադրանքի շրջանառության համար, թե բարձր դասի հրագործական արտադրանքի շրջանառության համար։ Ծանուցման գործունեությունը տարանջատված չէ, մասնավորապես՝ մեկ ծանուցման իրավունքով տնտեսավարողը ձեռք է բերում շրջանառության բոլոր փուլերում գործունեություն իրականացնելու իրավունք։
Ծանուցման ժամանակ չի պահանջվում անվտանգության անհրաժեշտ փաստաթղթերը։
Ներկայումս առկա չէ հրագործական արտադրանքի վաճառքը սահմանափակող օրենսդրական նորմ։
2018 թվականի մարտի 21-ին ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-204 օրենքի համաձայն՝ Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերի (արտադրանքի), հրագործական բաղադրիչների և այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի:
Ստացվում է, որ տնտեսավարողը միևնույն գործառույթի համար պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից կրկնակի թույլտվություն է ստանում, քանի որ ծանուցման ենթակա «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեությունը նույնպես ենթադրում է վաճառքի թույլտվություն։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ Օրենսդրական փաթեթը նախատեսում է հրագործական արտադրանքի շևջանառությանը և շահագործման իրավական կանոնակարգումներ:
- Առաջարկվող փոփոխությունները՝`
- Օրենսդրորեն հստակեցվել են հասկացությունները, տարանջատելով դրանք ըստ վտանգավորության աստիճանի,
- Օրենսդրորեն սահմանվել է հրագործական արտադրանքի պարտադիր համապատասխանության հավաստման պահանջը, մակնշման պահանջը
- Հրագործական ապրանքների արտադրության կամ ներմուծման կամ առևտրի թույլատվության իրավունքը պետք է տրվի միայն համապատասխանության սերտիֆիկատի կամ հավաստագրի առկայությամբ դեպքում։
- Բարձր դասի հրագործական արտադրանքը՝ պետք է դասակարգվի որպես տեխնիկական և հատուկ նշանակության օբյեկտ և դրա շահագործումը և շրջանառությունը իրականացվի միայն համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում։
- Հանդիսությունների ժամանակ հրավառություն ցանկացող անձը կարող է դիմել համապատասխան լիցենզիա ունեցող անձի՝ անցկացման վայրը և ժամանակը նախապես համաձայնեցնել ԱԻՆ Փրկարար ծառայության հետ՝ հրավառությունների հետևանքով հնարավոր հրդեհները և դժբախտ պատահարները կանխարգելելու նպատակով:
- Օրենսդրորեն ամրագրել հրագործական արտադրանքի վաճառքի սահմանափակումները, այդ թվում տարիքային սահմանափակումները։
7․ Սահմանվել է, որ Համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձանց կողմից տեխնիկական և հատուկ նշանակության IV և V դասի հրագործական արտադրանքների կիրառմամբ հրավառության իրականացման անցկացման թույլատրելի վայրի որոշումը ընդունելուց հետո մեկ օրյա ընթացքում այն տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ հնարավորություն ընձեռնելով բնակչությանը նախապես տեղեկանալու սպասվող հրավառության մասին,
- Հստեցվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով համայնքի ղեկավարի կողմից հրագործական նյութերի վաճառքի թույլատրվության սահմանումը։
[1] file:///C:/Users/nmusheghyan/Downloads/TR%20TS%20Pirotechnika.pdf
[2] https://eur-lex.europa.eu/legal-content/en/ALL/?uri=CELEX:32007L0023
-
Discussed
02.11.2020 - 18.11.2020
-
Type
Law
-
Area
Healthcare, Security, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2696
Print