Sahakyan Smart Systems LLC
10.09.2020
Հաշվի առնելով այդ խմբի ավտոմեքենաների սակավությունը և հետևաբար ներկրման սակավ հավանականությունը, առաջարկում ենք օրենքի գործածման ժամկետը ավելացնել , սահմանելով առնվազն հիգ տարի։
Under development
8 - Agree
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների) ներմուծումը և (կամ) օտարումը: Հաշվի առնելով բեռնատար ավտոմեքենաների վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը, ինչպես նաև էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման մեծ հետաքրքրությունը ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացված արժեքի հարկից ազատել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 90 000 1 ծածկագրին դասվող մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-180) 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 90 000 1 ծածկագրին դասվող մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար (բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը)։ Հարկ է նշել նաև, որ էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը։
Հիմք ընդունելուվ 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ընդունված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը՝ ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են մարդու կյանքի և առողջության պահպանման և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար։
Discussed
07.09.2020 - 24.09.2020
Type
Law
Area
State revenue, Nature protection, Energy and natural resources, Economy, Transport
Ministry
Ministry of Environment
Views 1193
Print10.09.2020
Հաշվի առնելով այդ խմբի ավտոմեքենաների սակավությունը և հետևաբար ներկրման սակավ հավանականությունը, առաջարկում ենք օրենքի գործածման ժամկետը ավելացնել , սահմանելով առնվազն հիգ տարի։