Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 20-04- «ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«____ » __________________  202   թ.                                                            N__________________

 

 

ՀՀՇՆ 20.04- «ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N748–Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետը

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ

 

1. Հաստատել ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը»:

  • Discussed

    31.08.2020 - 15.09.2020

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9339

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

15.09.2020

1. «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագծի 1-ին հավելվածով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գոտևորման քարտեզը» պետք է ներկայացնել հաստատված նորմատիվ իրավական փաստաթուղթի տեսքով, քանի որ համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման արդյունքում կազմվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ շրջանացման, այդ թվում՝ ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզ, որը, որպես նորմատիվային փաստաթուղթ, հաստատում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր սեյսմիկ շրջանացման քարտեզները բաղկացուցիչ մասն են Հայաստանի Հանրապետության սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի: 2. «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերում «Հայաստանի Հանրապետության տարածքի հավանական սեյսմիկ վտանգի գոտևորման քարտեզը» պետք է ներկայացնել ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը, սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին ու դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1581-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1352-Ն որոշման պահանջների համաձայն: 3. Վերոգրյալ քարտեզը, որպես նորմատիվ իրավական ակտ պետք է ենթարկված լինի պարտադիր պետական-իրավական փորձաքննության՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների: 4. Նորմերի նախագծի 3-րդ կետի 1-ին ենթակետում տրված է բեկվածք տերմինի սահմանումը, սակայն նորմերի նախագծում այդ տերմինը օգտագործված չէ: 5. Նորմերի նախագծի 3-րդ կետի 13-րդ ենթակետում տրված է խզվածք տերմինի սահմանումը, սակայն 24-րդ և 299-րդ կետերում օգտագործված է «տեկտոնական խզվածքներ», իսկ 219-րդ, 233-րդ, 262-րդ, 263-րդ և 265-րդ կետերում՝ «երկրաբանական խզվածքներ» տերմիններ: Նորմերում պետք է տրված լինի կոնկրետ տերմինի սահմանումը և նույն տերմինը օգտագործվի տեքստում: 6. Նորմերի նախագծի 1-ին հավելվածի քարտեզի վրա եթե բերված չեն խզվածքները, այդ դեպքում ինչպես պետք է որոշել դրանց հարող շինարարության համար անբարենպաստ հրապարակները, կամ խզվածքներին մոտ տարածքներում 219-րդ, 233-րդ, 262-րդ, 263-րդ, 265-րդ և 299-րդ կետերով նախատեսված կառույցների նախագծումը:

Aram Grigoryan

07.09.2020

Առաջարկում եմ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ավելացնել Արցախը։ Արցախը Հայաստան է։

See more