Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 


              «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով։

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա2» ենթակետով Կառավարությանն իրավասություն է տրված սահմանել ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը, որոնք և սահմանվել են 2017 թվականի N 1492-ն որոշմամբ:

Հարկ ենք համարում նշել, որ միջազգային հարթակներում հաջորդ տարվա համար մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները որոշվում են տարեկան կտրվածքով՝ խտանյութ արտադրողների/վաճառողների և վերամշակողների միջև տվալ տարեվերջում՝ բանակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ծախսերը փոփոխական են և կառավարության որոշմամբ դրանց սահմանումը կամ չի արտացոլի փաստացի տնտեսական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի փոփոխություններ կատարել համապատասխան ակտում:

Հարցը կարևորում ենք նաև պետական եկամուտների պատշաճ հավաքագրման տեսանկյունից, քանի որ 2018-2020թթ. զարգացումները ակնհայտորեն ցուցադրեցին, թե որքան մեծ կարող են լինել ծախսերի մասով տատանումները՝ կախված քաղաքական, ֆինանսական կամ տնտեսական բազմագործոն զարգացումներից: Որպես օրինակ, 2019 թվականին Չիլիի Antofagasta-ն  դեռևս հուլիս ամսին չինական պոշոր վերամշակողի հետ կնքեց 2020 թվականի առաջին կիսամյակի մատակարարման վաղ պայմանագիր՝ տոննայի դիմաց 64 դոլար TC/RC-ով՝ առաջացնելով դեմպինգային իրավիճակ:

Ավելին, նոյեմբերին Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, ինչպես նաև Ինդոնեզիայում գործող Freeport-McMoRan Inc-ը չինական վերամշակողի հետ կնքեց 2020թ. ամբողջ տարվա պայմանագիր 62 դոլարով՝ սահմանելով վերջին 8 տարվա ամենացածր գինը:

 

Տարի

TC (USD/MT)

RC (USc/lb)

2012

63.5

6.35

2013

70

7.0

2014

92

9.2

2015

107

10.7

2016

97.35

9.735

2017

92.5

9.25

 

Այն 23% ցածր էր 2019 թվականի սահմանված գնից, որը՝ 80.8$-ով կնքվել չինական Jiangxiև Antofagasta-ի միջև:

Նույնիսկ COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում, Wood Mackenzie-ի համաձայն, TC/RC-ի էական տատանումները գրանցվել են մինչև  71$:

Ստացվում է, որ չնայած միջազգային զարգացումներից ելնելով, TC/RC համաձայնեցված ծաժսերը կարող են լինել բավական ցածր՝ մինչև 60$, այդուհանդերձ, կառավարության 2017 թվականի N 1492-ն որոշմամբ պղնձի խտանյութի դեպքում մեկ չոր մետրիկ տոննա խտանյութի վերամշակման ծախսերը համապատասխան պայմանագրերում ամրագրված դեպքում կարող են հասնել 90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի՝ թույլ տալով տոննայի դիմաց մինչև 30$ անհարկի նվազեցումների հնարավորություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    16.06.2020 - 02.07.2020

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development, Economical

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9033

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: