Add to favourites

Located in RA Government

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը:  Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և հիմքում ունենալով այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կախված է քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ՝ ՀՀ կառավարությունն արդեն իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից անկախ ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ՊՈԱԿ) հատկացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ. ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 204-Ն որոշմամբ ստեղծվել է ՊՈԱԿ-ը, որի գործունեության առարկան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն է:

Բացի այդ, հարկ է փաստել, որ ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 497-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կառուցված­քային ստորա­բաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողա­կան հիմնարկ­ների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկ­ման, բժշկական մասնագիտացված բաժինների, բաժանմունքների, խմբերի գործունեությունը դադարեցվել է, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորները կրճատվել են:

Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերից բխում է, որ նշված կետերով նախատեսված հանձնաժողովների կազմում, ի թիվս այլ ներկայացուցիչների, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1038-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ մինչև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ նախատեսված՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Բժշկական հանձնաժողով), դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը, ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ հանձնաժողովային կարգով, ՀՀ առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարության հանձնաժողովը շարունակում են գործունեություն ծավալել և ներկայացնել եզրակացություն համապատասխան գործերի վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովին և ՀՀ արդարադատության նախարարության հանձնաժողովին ներկայացված գործերը ենթակա չեն փոխանցման Բժշկական հանձնաժողովին:

Հաշվի առնելով բանտային բժշկության ոլորտում իրականացվող բարեփոխումների փուլային եղանակով իրականացման անհրաժեշտությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից դեռևս մշակման փուլում է գտնվում Բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Հիմքում ունենալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորների կրճատման հանգամանքը և ելնելով Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանձնաժողովների գործունեության անընդհատությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ հարկ է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված հանձնաժողովների կազմում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներին փոխարինել ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներով:

3.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանձնաժողովների գործունեության անընդհատությունը:

  • Discussed

    02.12.2019 - 17.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5238

Print