Add to favourites

«Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2019 ԹԻՎ ____-Ն

«ԳՆՈՒՆ 69» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ 69 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդ­վածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնա­կա­րան­ները սույն որոշման 2-րդ կետով հաստատվող հավելվածով նախատեսված ցուցակում ներառ­ված անձանց նույն ցուցակի վերջին սյունակով նախատեսված գումարներով օտա­րելու դեպքում նշյալ գոր­ծարք­ները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրա­ռության իմաստով համարվում են իրական արժեքից ցածր արժեքով հատուց­մամբ գոր­ծարք­ներ:
2. Հաստատել Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնա­կա­րան­ներն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ ձեռք բերող քաղաքացիների ցուցակը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից:

 

 

 

  • Discussed

    07.11.2019 - 23.11.2019

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7274

Print