Under development
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
6 - Agree
-
0 - Disagree
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման ապահովում 98 հա ջրածածկ տարածքում։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ 2019 թվականի բյուջետային և 2020-2022թթ. ՄԺԾԾ (ներառյալ 2020թ. պետական բյուջեի) հայտերի «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հաշվարկները, քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը կատարվել են 2018 թվականին դաշտային հետազոտությունների և չափագրման աշխատանքների մեթոդով, որում ընդգրկված են եղել ծովի մակարդակից մինչև 1903.5 մետր բարցարձակ նիշն ընկած մաքրման ենթակա տարածքները, ներառյալ ջրածածկման ենթակա ցամաքային տարածքները:
2019 թվականին Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Հիմք ընդունելով ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա տարածքների քարտեզագրման և նախագծանախահաշվային փաստաթղթերը /կցվում է/՝ մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք, որից 826 հա-ը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ և նախատեսվում է ավարտել 2021 թվականին։
Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ 2019 թվականի համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները․ Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի /54,1 հա/ և Ծովակի տեղամասի /12,7 հա/ ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։
Հաշվարկներն իրականացվել են ՀՀ կառավարության 25.07.2013թ. N809-Ն որոշման N2 հավելվածով սահմանված Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների առանձին գործողությունների նորմաներին համապատասխան /կից ներկայացվում են 2019 թվականի համար նախատեսված և նախատեսվող աշխատանքների ծավալաթերթերը/։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախատեսվում է`
ա) ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1515-Ն որոշման 1155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11002 «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման ցուցանիշներում կատարել փոփոխություններ՝ սահմանելով մաքրման ենթակա տարածք 98 հա՝ նախատեսված 66.8 հա-ի փոխարեն,
բ) նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը ուղղել կառավարության պահուստային ֆոնդ:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ենթակա տարածքների ավելացում 31.2 հեկտարով:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Շրջակա միջավայրի նախարարություն:
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն առաջանա:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը բացակայում է:
-
Discussed
26.07.2019 - 15.08.2019
-
Type
Decision
-
Area
Agriculture, Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2409
Print