Add to favourites

The draft has been accepted

«Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» ՀՀ     կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 237-րդ և 252-րդ հոդ­վածների համաձայն, չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 237-րդ և 252-րդ հոդ­վածներով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառա­վարության որոշ­­մամբ չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոց­ների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը ներկայումս սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը:

 

  • Discussed

    27.04.2017 - 22.05.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9331

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

27.04.2017

Հիմնականում համաձայն լինելով նախագծի հետ, պետք է նշեմ հետեւյալ դիտողությունն ու առաջարկը: Նախ, նախագիծը կազմված է "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի` օրենսդրական տեխնիկայի մասին դրույթների խախտմամբ (ի նկատի ունեմ հոդվածների, մասերի, պարբերությունների համարակալումները): Ապա, առաջարկության կարգով ցանկանում եմ նշել, որ նախագծում բացակայում է դրույթ առ այն, որ գերավճարների պարագայում դա իրականացնողների համար պետք է հաշվարկվի վնասի փոխհատուցման վերաբերյալ, այն տոկոսադրույքների չափով, որոնցով տույժ է գանձվում այդ հարկատեսակները չվճարելու դեպքում: Հակառակ պարագայում խախտվում է ՀՀ սահմանդրության այն նորմը, որ Օրենքի առաջ բոլորը հավասար են: Ստացվում է, որ, եթե հարկատուն ուշացնում է հարկի վճարելը, ապա նա պատժվում է տույժով եւ տուգանքով, իսկ հակառակ դեպքում, երբ նրանից ավելի գումար է գանձվում, ապա նրան չի փոխհատուցվում համարժեք կերպով նրանից ավել գանձված հարկերի համար: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում եմ համապատասխան փոփոխություն կատարել ինչպես Հարկային Օրենսքրքում, այնպես էլ` քննարկվող նախագծում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more