Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացը հստակեցնելու, վիճելի և խնդրահարույց կարգավորումները շտկելու, գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին և սովորողներին մասնակից դարձնելու, տնօրենի ընտրությունը դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից կատարելու և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: 

 

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Գործող կարգի (այսուհետ՝ կարգ) 4-րդ կետի համաձայն՝ խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդ գրավոր ներկայացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները:

Կարգի 5-րդ կետի համաձայն՝ լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:

Կարգով սակայն կարգավորված չէ լիազորված մարմնի առարկություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում խորհուրդը ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ ժամկետներում է քննարկում դրանք:

Նախագծի 4-րդ կետում կատարված լրացման համաձայն՝ լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդը քննարկում է և

1) դրանք ընդունելու դեպքում՝ լիազորված մարմին է ներկայացնում որոշման լրամշակված տարբերակը, կամ

2) չի ընդունում դրանք և որոշման հետ միասին ներկայացնում է համապատասխան հիմնավորումներ:

Կարգի 6-րդ կետի համաձայն՝ խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Նշված կարգավորումը որոշակի խնդիրներ է առաջացնում հատկապես համայնքային ուսումնական հաստատությունների համար, որտեղ հիմնականում հրապարակվում են շաբաթաթերթեր և 5-օրյա պարբերականություն պահպանելը առաջացնում է որոշակի խնդիրներ, որոնք հետագայում՝ տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ, դառնում են բողոքարկման առարկա:

Նախագծով վերը նշված կարգավորումները սահմամանվել են 3 առանձին կետերով: Նախագծի 6-րդ  կետով սահմանվել են զանգվածային լրատվության միջոցներով հրապարակելու կարգավորումները, որի համար սահմանվել է յոթօրյա պարբերականություն:

7-րդ կետով սահմանվել են azdarar.am կայքում և կրթության կառավարման պետական լիազորված մարմնի (այսուհետ` նախարարություն) պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելու ժամկետը: Սույն կետով խորհրդի համար սահմանվել է ժամկետ (մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ), որով հստակեցվել է խորհրդի գործողությունները:

8-րդ կետով սահմանվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն տալու ձևը, որով ապահովվում է հայտարարությունների միատեսակ լինելու և թերի հայտարարություն տալու հետևանքով տնօրենի ընտրության գործընթացի բողոքարկումը նշված հիմքով բացառելու նպատակով:

Նախագծի 14-րդ, 15-րդ կետերով առաջարկվում է դպրոցի աշակերտական, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ վերջիններս հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ հավակնորդը հանդիպում է աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Կարևորելով նշված քննարկումը նախագծի 17-րդ կետով սահմանվել է, որ հավակնորդը, քննարկմանը չներկայանալու դեպքում, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն և մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ  մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար, որոնք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին:

Նախագծի 27-րդ կետով հստակեցվել են նախարարության ներկայացուցիչի կարգավիճակը և պարտավորությունները, որոնք կարգով սահմանված չեն և հաճախ առաջացնում են խնդիրներ, որոնք դառնում են ընտրության գործընթացի բողոքարկման պատճառ

Նախագծի 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերով սահմանվել են խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում դեպքերը, հետաձգված խորհրդի նիստը նույն հիմքերով չկայանալու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ, իսկ նոր մրցույթը՝ խորհրդի իրավազոր չլինելու հիմքով չկայանալու դեպքում, կրթության և գիտության նախարարությունը լիազորված մարմնին առաջարկում է ձևավորել նոր խորհուրդ:  

Կարգի 25-րդ կետի համաձայն՝ տնօրենի ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել: Նշված դրույթը խորհրդին տվել է հայեցողական իրավունք, որը հաճախ դառնում է բողոքարկման համար հիմք: Նախագծի 34-րդ կետով սահմանվել է մրցույթի ընթացքի ձայնագրման և  ձայնագրության պահպանման պարտադիր պահանջ:

Նախագծի 35-րդ կետով նախատեսվում է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նշված կարգավորման համար հիմք է հանդիսացել նախագծի այն կարգավորումը, որ մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է տնօրենի հավակնորդի ընտրություն, որոնց արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ  մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար, որոնք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության առժանացած թեկնածուի օգտին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կբացառվեն մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների ուղղորդման կամ ճնշումներ գործադրելու հավանակ փորձերը և առավել թափանցիկ և պատասխանատու կդարձնեն քվերկության գործընթացը:

Կարգի 18.1-ին, 28-րդ և 28.1-ին կետերով սահմանված են դեպքեր, որոնց համաձայն տնօրեն չընտրվելու պարագայում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) հաստատության մարզային ենթակայության դեպքում ՀՀ փոխվարչապետին, իսկ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները, որոնց հիման վրա, հաստատության` մարզային ենթակայության դեպքում ՀՀ փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար, իսկ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները:

Նախագծի համաձայն՝ քվերկության արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրը անց է կացվում կրկնակի քվերկություն: Կրկնակի քվերկության արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան: Հայտարարված նոր մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում, կրկին հայտարարվում է նոր մրցույթ՝ մինչև սահմանված կարգով տնօրեն ընտրելը:

Նշված կարգավորմամբ տնօրենի ընտությունը դառնում է խորհրդի բացառիկ լիազորությունը, ինչը ամրագրված է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, համաձայն որի պետական ուսումնական հաստատության խորհուրդը ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն:

Նախագծի կարգավորմամբ, եթե խորհուրդը չի կարողանում կատարել նշված լիազորությունը նաև նոր հայտարարված մրցույթի ժամանակ, ապա պետք է սահմանված կարգով ձևավորվի նոր խորհուրդ, որը կհայտարարի և կանցկացնի տնօրենի նոր մրցույթ:

  

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմանմբ կհստակեցվեն տնօրենի ընտրության բոլոր կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կկարգավորվեն, մրցույթ հայտարարելու, անցկացնելու, բողոքարկման և նշանակման հետ կապված հարաբերությունները, գործընթացը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    13.05.2019 - 30.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11920

Print

Suggestions

Արմեն Ավագյան

24.05.2019

Կարծում եմ նախագծում պետքի հստակեցվի 30-րդ կետը :Նոր մրցույթ հայտարարվի միայն 29-րդ կետի 1-ին մասով՝ խորհրդի նիստը իրավազոր չէ: 30-րդ կետում ավելացնել՝ հետաձգված խորհրդի նիստում նախարարության ներկայացուցչի չներկայանալու դեպքում խորհուրդը մրցույթն անցկացվում է առանց ներկայացուցչի մասնակցության: Քանի որ նախարարության ներկայացուցչի երկու անգամ չներկայանալու դեպքում արդար չի լինի նոր մրցույթ հայտատարելը:Ստացվում է այնպես,որ խորհուրդ կարող է ամբողջ կազմով ներկա լինել,իսկ նախարարության ներկայացուցչի երկու անգամ չներկայանալու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ:

See more