Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:
  2. ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «ՀՀ-ում ոստիկանության օրը նշելու մասին» թիվ 1215, 2002 թվականի փետրվարի 21-ի «ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու մասին»  թիվ 162, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «ՀՀ-ում քննչական կոմիտեի ծառայողի օրը նշելու մասին» թիվ 1087-Ն, 2013 թվականի ապրիլի 25-ի «ՀՀ-ում հարկադիր կատարողի օրը նշելու մասին» թիվ 410-Ն, 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «ՀՀ-ում քրեակատարողական ծառայողի օրը նշելու մասին» թիվ 1090-Ն, 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «ՀՀ-ում արտակարգ իրավիճակների աշխատողի օրը նշելու մասին» թիվ 1008-Ն, 2003 թվականի մարտի 7-ի «ՀՀ-ում դատախազության աշխատողի օրը նշելու մասին» թիվ 207-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչել:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    13.05.2019 - 28.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6148

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

14.05.2019

Մեր համար կարևոր չէ այս հարցում թե Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Ղազախստանում, որ օրն են նշում որպես հանրային ծառայողի օր, քանի որ այդ տոների օրերը համընկնում են ինչ որ իրադարձության հետ հետևաբար կարելի է այն սահմանել օրինակ մայիսի 26-ին կամ հունիսի 14-ին՝ հանրային ծառայության օրենքի ընդունման կամ ստորագրման ժամկետին համահունչ,

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: