Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեց վարչական դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան՝ այդպիսով ստեղծելով երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ ապահովելու համար: Այդուհանդերձ, վարչական արդարադատության ոլորտում ապահովված չէ մասնագիտացված պալատի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտերի վերանայումը, քանի որ այդ լիազորությունը վերապահված է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին:

      Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը 25.11.2008 թվականի թիվ   ՍԴՈ-780, 13.04.2010 թվականի  թիվ ՍԴՈ-873 և 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշումներով արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ`Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արդյունավետ իրականացման և մասնագիտացված արդարադատության վերաբերյալ, որոնք հանգում են հետևյալին՝

  • մասնագիտացված արդարադատության, այդ թվում՝ վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլոց, նպատակ է հետապնդում առաջին հերթին դատավորների մասնագիտացման միջոցով ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Մասնագիտացված դատարանների ստեղծումը բխում է հասարակական կյանքի առանձին ոլորտներում առաջացող հարաբերությունների կապակցությամբ պատշաճ արդարադատություն իրականացնելու պահանջից: Դատավորները մասնագիտանում են որոշակի կատեգորիայի գործերով արդարադատության իրականացման մեջ, և այս դեպքում դատական սխալի հավանականությունն ավելի փոքր է: Հետևաբար, այդ ինստիտուտի բնականոն և լիարժեք կենսագործունեությունը պահանջում է, որպեսզի մասնագիտացման գործոնը հստակ արտահայտված լինի տվյալ տեսակի գործերի քննության իրավասությամբ օժտված բոլոր դատական ատյաններում.
  • վարչական մասնագիտացված արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն բողոքարկման միակ ատյանի՝ վճռաբեկ դատարանի մատչելիությամբ և արդյունավետությամբ, այլ այդ իրավունքի արդյունավետությունը պայմանավորող կարևոր հանգամանք է նաև վճռաբեկ դատարանում մասնագիտացման գործոնի լիարժեք դրսևորումը: Մասնագիտացման գործոնը վճռաբեկ դատարանում կարող է ունենալ երկու հիմնական դրսևորում, այն է՝ գործերի քննությունը մասնագիտացված առանձին միավորի կողմից, և երկրորդ՝ գործերի քննության կազմակերպումը վարչական արդարադատության առանձնահատկություններին համապատասխան: Մինչդեռ վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության կապակցությամբ մասնագիտացման գործոնի նշված երկու դրսևորումներն էլ որևէ կերպ արտահայտված չեն.
  • մասնագիտացված վարչական դատարանի ակտերը չեն կարող վերանայվել մի դատարանի կողմից, որը չունի մասնագիտացված համապատասխան դատական կազմ, ինչպես նաև մասնագիտացված վարչական դատարանի ակտերը չեն կարող վերանայվել մի դատարանի կողմից, որը չունի մասնագիտացված համապատասխան դատական կազմ: Օրենսդրության մեջ վճռաբեկ դատարանի պալատների գոյության երաշխիքի ամրագրումը կիմաստավորվի միայն այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանն ունենա լիարժեք, այն է՝ գործն ըստ էության քննող և լուծող մասնագիտացված համապատասխան պալատ: Մասնագիտացման գործոնը վճռաբեկ վարույթում բացակայելու արդյունքում վճռաբեկ դատարանում անձի իրավունքների պաշտպանության իրավունքը, հետևաբար նաև՝ վարչական արդարադատության ոլորտում անձի դատական պաշտպանության իրավունքն իր ամբողջության մեջ խաթարվում է և զրկվում արդյունավետությունից:

Պետք է նկատել, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորների վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պալատի 11 դատավորներից միայն 5-ը ունի վարչական մասնագիտացում, որի ներքո դիտարկվուն է նաև տնտեսական դատարանում դատավորի փորձառությունը, քանի որ տնտեսական դատարանը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու էր քննել հանրային իրավահարաբերություններից բխող գործեր: Արդյունքում ստացվում է, որ վարչական գործերով Վճռաբեկ դատարանի որոշումների կայացման հարցում որոշիչ դեր ունեն քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորները:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար պահանջվում է համապատասխան մասնագիտացում՝ քաղաքացիական, վարչական կամ քրեական, ինչը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանում դատավոր է նշանակվում այս մասնագիտացումներից որևէ մեկն ունեցող դատավորը, սակայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում նշանակված դատավորը պետք է ունենա 2 մասնագիտացում: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածում իրավական ֆիկցիայի միջոցով փորձ է արվել հաղթահարել նշված իրավիճակը՝ սահմանելով, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորները համարվում են միաժամանակ քաղաքացիական և վարչական մասնագիտացումներ ունեցող:

Ուշագրավ է, որ այլ երկրների օրենսդրության ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ մի շարք երկրների դատական համակարգերում գործում են վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ: Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում վճռաբեկ դատարանների կազմում գործում են առանձին վարչական պալատներ, իսկ Գերմանիայի Հանրապետությունում, Ավստրիայի Հանրապետությունում, Շվեդիայի Թագավորությունում, Լիտվայի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում գործում են վարչական գործերով առանձին վճռաբեկ (գերագույն) դատարաններ:

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

  • նախատեսվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող պալատներ,
  • կարգավորվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության մեկնարկի հետ կապված հարցեր:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունք

 Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատա­րանում վարչական գործերի քննու­թյան իրականացումը մաս­­նագիտացված վարչական պալա­տի միջոցով:

  • Discussed

    27.03.2019 - 11.04.2019

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7882

Print

Suggestions

Լիանա Բաբաջանյան

07.04.2019

Ինքնին մասնագիտացված վարչական պալատի ստեղծումն ողջունելի գաղափար է, սակայն ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ ՎԴ քաղաքացիական և վարչական պալատի ներկայիս նախագահը պետք է պաշտոնավարի որպես նորաստեղծ վարչական պալատի նախագահ:

See more