Add to favourites

Located in RA Government

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հայաuտանի Հանրապետության «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ ապրանքների կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից պատրաստվածների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ։

  • Discussed

    22.02.2019 - 26.10.2019

  • Type

    Law

  • Area

    Healthcare, Agriculture, State revenue, Nature protection, Economy, Territorial administration and development, Economical

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5867

Print

Suggestions

Լևոն Բաբալյան

07.03.2019

հիմնականում շատ ճիշտ նախագիծ է, վերջապես երկիրը կսկսվի մաքրվել․ խայտառակ վիճակ է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից այլ նաև տուրիզմի զարգացմանն է խոչնդորում․ շատ այցելուներ հիասթափվում են տեսնելով մեր կեղտոտված միջավայրը․ արդյունքում տուրիզմի բնագավառում շատ ավելի աշխատատեղ կարող է ստողծվել մաքուր երկիր ունենալու դեպքում։ Պլաստիկ տոպրակ արտադրողներն էլ թող անցնեն թղթե տոպրակ արտադրելում։ Առաջարկում եմ նախատեսել դրույթ, որով մի քանի տավա ընթացքում կշռափաթեթավորման համար նախատեսված պլաստիկ տոպրակները նույնպես կփոխարինվեն թղթով, ինչպես արդեն արվում է աշխարհի շատ երկրներում և ինչպես եղել է Հայաստանում մինչև 1990ականների պլաստիկ ներխուժումը

Viken Berberian

05.03.2019

ԿԵՐՏԵԼ ՄԱՔՈԻՐ ՀԱՑԱՍՏԱՆ։ Եթե Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք գնի օրական մեկ պլաստիկ տոպրակ 100 դրամ արժողությամբ, ապա ամսեկան միջին գումարը մեկ ընտանիքի համար կկազմի 4800 դրամ։ 2016 թվականի տվյալներով Հայաստանում բնակվում է 1.000.000 ընտանիք։ Տարադրամի փոխանակման 2018 թվականի հունվարի փոխարժեքով յուրաքանյուր ընտանիք պետությանը կփոխանցեր տարեկան 72 դոլար /մոտավոր/։ Մեկ միլիոն ընտանիքների դեպքում դա կկազմի 72 միլիոն դոլար։ Սա ավելի է քան Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող տարեկան օգնությունը։ Պատկերացնում ե՞ք ինչ նպատակներով կարելի է օգտագործել այս գումարը Հայաստանում, օրինակ ստեղծել աշխատատեղեր․․․․

Հարություն Հարությունյան

01.03.2019

Ձեր մշակած նախագծով հանգեցնելու եք պոլիէթիլենային տոպրակների արտադրամասերի գործունեության դադարեցում և դրան հաջորդող գործազրկության խթանում։ Այսօր հարյուրավոր մարդիկ են աշխատում այդ արտադրամասերում և ամեն մեկը ընտանիք է պահում, սկզբում գործազրկության կրճատման մասին մտածեք, հետո նոր էկոլոգիան մաքրելու, մեզ պետք չէ համեմատաբար մաքուր էկոլոգիա, բայց սոված ընտանիքներ։

See more