Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հադվածի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Համայնքների վարչական սահմանների նկարագրերն արդեն ամրագրվել են նշված օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով, սակայն մարզերի վարչական սահմանների նկարագրերը այդ օրենքում չեն արտահայտվել, հետևաբար այդ նկարագրերն անհրաժեշտ է ամրագրել օրենքով:

Օրենքի նախագծով նախատեսված մյուս լրացումները և փոփոխությունները կապված են արդեն ամրագրված սահմանների անճշտության վերացման (Բալահովիտ-Գետարգել) և հարևան համայնքների փոխադարձ համաձայնությամբ վարչական սահմանների փոփոխման (ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վաղաշեն) հետ: Նշված փոփոխությունները քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 3-ի նիստում (արձանագրություն N1):

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Մարզերի վարչական սահմանների նկարագրերը ամրագրված չեն օրենքով, ինչը որոշ դեպքերում հարևան մարզերի միջև տարաձայնությունների և վեճերի պատճառ է հանդիսանում:

ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ և Գետարգել գյուղական համայնքների վարչական սահմանների անճշտության հետևանքով Բալահովիտ համայնքի հողերից 1.5398 հա անցել է Գետարգել համայնքին, իսկ Գետարգել համայնքի հողերից 0.8691 հա անցել է Բալահովիտ համայնքին: Նշվածի պատճառով խնդիրներ են առաջանում իրավունքների պետական գրանցման աշխատանքներում և ավելորդ լարվածություն է ստեղծվում երկու համայնքների բնակիչների մոտ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի նախկին երկրորդ հատվածի հողերը, որոնք սեփականաշնորհվել են Մարտունի համայնքի բնակիչներին, ընդգրկվել է այդ հողերին սահմանակից Վաղաշեն համայնքի վարչական սահմաններում, ինչը Մարտունի համայնքի և հողի սեփականատերերի մոտ դժգոհություն է առաջացնում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի մարզպետների և Բալահովիտ, Գետարգել, Մարտունի, Վաղաշեն համայնքների ղեկավարների առաջարկությամբ:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Օրենքով ամրագրվում են Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական սահմանների նկարագրերը, ճշգրտվում է Բալահովիտ-Գետարգել սահմանագիծը և դրա նկարագիրը, փոփոխվում է Մարտունի-Վաղաշեն, սահմանի նկարագիրը::

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ մարզերի վարչական սահմանների ամրագրումը օրենքով, համայնքների վարչական սահմանների ճշգրտում, հարևան մարզերի և համայնքների միջև ծագած տարաձայնությունների վերացում, իրավունքների պետական գրանցման խոչնդոտների վերացում:

 

 

  • Discussed

    23.07.2018 - 08.08.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development, Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7585

Print